Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում»

Հունվար 25,2020 19:47

Քաղաքապետարանին կամազներ նվիրելու վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության քննադատությունների մասին խոսելիս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած ասուլիսում  տարակուսանք հայտնեց. «Կարող է՞ Հայկ Մարությանն իր պապի համար է այդ կամազներն առել»:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ իշխանությունը կորցնում է քաղաքական կրեդիտը,Նիկոլ Փաշինյանը այսպես պատասխանեց. « Եվ ո՞վ է գնահատում՝ մեր քաղաքական կրեդիտը կորցնո՞ւմ ենք, թե՞ չէ։ Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում, թող ինքը ընտրի, մենք որևէ խնդիր չունենք»։

Վարչապետն ասաց, որ Էդմոն Մարուքյանը տեղի չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չէ, ինքն էլ՝ Սերժ Սարգսյանը. «Չի կարելի ժողովրդի վստահության քվե ունեցող իշխանության հետ այդ լեզվով խոսել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ». Սրան ի պատասխան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել։ «Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ արդեն իսկ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ և բոլորը աչքին «Աշոտյան» են թվում։ Նիկոլ Փաշինյանը տեղը չի բերում, որ իր թեթև ձեռքով քաղաքական դիսկուրսի որակը իջեցվել է «գողական ենթամշակույթին» բնորոշ «տեղը բերելու և չբերելու» մակարդակին։ Հեղափոխական էյֆորիայի ազդեցությամբ 73 տոկոս ձայն հավաքած վարչապետը տեղը չի բերում, որ «ժողովուրդ» եզրույթը չի սահմանափակվում միայն իր ընտրողներով։

Փաշինյանն այդպես էլ չկարողացավ տեղը բերել, որ այս ամբողջ պատմությունը Սերժ Սարգսյան անձի մասին չէ, այլ՝ արատավոր համակարգի, որը ինքը չի կարողանում և չի ուզում փոխել։ Այս պարագայում անձերը երկրորդական են, եթե համակարգը չի փոխվում, ապա անհատները հայտնվում են նույն հարթության մեջ։

Եվ վերջապես, այսքան տարիների համատեղ աշխատանքից հետո, փաստացի, Նիկոլ Փաշինյանը չի կարողացել նաև ինձ տեղը բերել։ Պարո՛ն Վարչապետ, ես Էդմոն Մարուքյանն եմ, Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարը։ Մի՛ մոռացեք և ուշադրություն դարձրեք Ձեր հռետորաբանությանը: Կհանդիպենք խորհրդարանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031