Նիկոլ Փաշինյանն ասուլիսում խոսեց ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկության մասին: Լրագրողը հետաքրքրվեց՝ այդ ամենը կապ ունի՞ իր նշած հիբրիդային պատերազմի փորձի հետ, եւ արդյոք մտավախություն ունի՞, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը կխոսի ու կասի այնպիսի բան, որ պետք է չասեր:
«Ես նմա՞ն եմ մի մարդու, որն ունի այդօրինակ մտավախություններ: Ոմանք այնպիսի հայտարարություն են անում… մի հատ «Կարգին հաղորդում» կա, որտեղ ասում է՝ ես ամեն ինչ գիտեմ, հետո ասում է ես ամեն, ամեն ինչ գիտեմ, ապա ասում է՝ ես ամեն, ամեն, ամեն ինչ գիտեմ: Վերջում էլ հայտնվում է հիմար վիճակում:
https://www.youtube.com/watch?v=Y_rcuGW60vo
Հիմա, ովքեր ասում են՝ ամեն ինչ գիտեմ, իրենք ընդամենը այսօրինակ հերթական սկետչի հերոսներ են»: Վարչապետը լրագրողին կոչ արեց՝ բոլոր հարցերի պատասխանները փնտրել եւ գտնել Հայկոյի ու Մկոյի մասնակցությամբ հայտնի սկետչի մեջ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ