Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը՝  «բոնբոներկայով» գնահատական ստանալու եւ ուսանողների հանրապետականացման մասին

Հունվար 25,2020 17:58

«Հինգ, տասը, տասնհինգ տարի առաջ  եւ դրանից էլ առաջ Կառավարությունը բուհական համակարգին նայել է հետեւյալ կերպ՝ դե նախարարների երեխեքը պետք է ընդունվեն, պատգամավորների երեխեքը պետք է ընդունվեն, հարուստների երեխեքը պարզ է, որ պետք է ընդունվեն, դե էսքան ընդունող դասախոսներն էլ պետք է կարողանան այս ծառայությունների դիմաց մի երկու կոպեկ աշխատել։ Մեր կրթական համակարգը կոռուպցիայի հենասյուներից մեկն է եղել, մասնավորապես բուհական համակարգը, եւ այդ ավանդույթն իջեցվել է մինչեւ դպրոց»,- ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր երեխան առաջին դասարանում տեսել է, որ բոնբոներկայով կարելի է գնահատական ստանալ, երկու բոնբոներկայով կարելի է ավելի լավ գնահատական ստանալ, բոնբոներկայով եւ ոսկե շղթայով կարելի է լավ քառորդ փակել։ Եվ մենք կանգնած ենք նման խնդրի առաջ։ Հիմա ասում են՝ բա բուհում հայոց լեզվի ուսուցումը պարտադի՞ր չեք դարձնում, բա մեր երեխեքը որտե՞ղ են հայերեն սովորելու, մոռանում են, որ կա դպրոց, որը ավարտած եւ ատեստատ ունեցող մարդը պետք է տիրապետի գրական հայերենին, բոլորը մոռանում են, որ կա ընդունելության քննություն եւ բուհ ընդունվել առանց հայերենի իմացությունը հավաստագրելու հնարավոր չէ»,- հավելեց վարչապետը: Խոսեց նաեւ Հայ ժողովրդի եւ Հայ եկեղեցու պատմություն առարկաներից: Ասաց, որ այդ երկուսի տարանջատումը քայքայիչ գործունեություն է: Նա խոսեց նաեւ ոլորտում պետական միջոցների մսխման մասին:

«Ուսանողներին հանրապետականացրել են, բանակներ են ստեղծել, իջեւանցիների բանակներ, ռեգիոնալ բանակներ, որ հետո օգտագործեն քաղաքական նպատակներով»,-ասավ վարչապետը: Շեշտեց, որ  բուհական համակարգում բարեփոխումներ են իրականացվելու:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031