Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ Մյունխենում Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին

Հունվար 25,2020 16:44

Իր ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով ՀՔԾ-ում իր հարցաքննվելու մասին, նշեց. «2010թ. Կոշ ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել։ Երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին… Պարզվեց, որ վերջերս  մի քաղաքացի իր նախաձեռնությամբ այդ կապակցությամբ դիմում է գրել եւ ասել էր, որ գիտի, թե ով է կազմակերպել այդ հարձակումը: Գնացել էր, ցուցմունք էր տվել, գործ էր հարուցվել եւ ինձ այդ գործի կապակցությամբ կանչել էին ՀՔԾ: Ինձ այդ գործով տուժող են ճանաչել»:

Անդրադարձ եղավ փետրվարին Մյունխենում անցկացվելիք անվտանգության հարցերով միջազգային համաժողովին, որտեղ լինելու է նաեւ Ադրբեջանի նախագահը: Հարց հնչեց՝ արդյոք պլանավորվա՞ծ է Իլհամ Ալիեւի հետ հանդիպում: «Այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա, բայց հանդիպումը բացառել չի կարելի, որովհետեւ քննարկումների փուլում է… Ի դեպ, դեկտեմբերի քսանին, երբ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ հավաք էր, մենք այնտեղ էլ ենք շփվել: Ես նման շփումներն օգտակար եմ համարում»,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է բանակցություններին, հավելեց, որ լրագրողները բոլորը գիտեն, թե փակ սենյակում ինքն ինչ է խոսել  Իլհամ Ալիեւի հետ, եւ առայժմ որեւէ նոր թուղթ այս պահին քննարկման սեղանին չկա. «Ցավոք, ադրբեջանական կողմից չի հնչում համարժեք հայտարարություն իմ այն հայտարարությանը, որ Արցախի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի ՀՀ ժողովրդի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031