Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում հունվարի 24-ին տեղի ունեցավ սեմինար-հանդիպում, որը նվիրված էր Կրթության օրվան։
Սեմինար-հանդիպումը տեղի ունեցավ ԿՄՄՖ ՈՒԽ նախագահ Լարիսա Գևորգյանի և ՈՒՈԲ հանձնաժողովի նախագահ Գոհար Հակոբյանի ղեկավարությամբ։ Տեղի ունեցան թեժ քննարկումներ։
Պարզաբանվեցին և վեր հանվեցին կրթության ոլորտում առկա մի շարք խնդիրներ։ Սեմինարի երկրորդ մասում բանախոսեց Ծովինար Սարգսյանը։Սեմինարի վերջում տրվեցին հավաստագրեր:
ԵՊԼՀ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ