Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սուտ էիր ասում». կապանցին՝ վարչապետ Փաշինյանին

Հունվար 25,2020 14:45

«Ելույթ ունեցի ու ասա՝ սուտ է, որ Հայաստանն իրավապահ երկիր է: Ելույթ ունեցիր, որ սուտ էիր ասում: Իրավապահ դաշտը քո կառավարության որոնք արդարացնում է հանցախմբերին, որոնք ՀՀ քաղաքացիների սպանություններով են զբաղվում, իսկ դուք արհամարհում եք քաղաքացիներին»,-Կապանում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասող քաղաքացիներից մեկը նման խոսքեր էր բղավում:

Հիշեցնենք, որ վարչապետը Կապանում մամուլի ասուլիսով է հանդես գալիս:

https://www.facebook.com/100017946066335/videos/549438772330987/

«Քաղաքացիներին արհամարհող վարչապետը տեղ չունի այս երկրում, նման վարչապետը չարիք է քաղաքացիների եւ պետության համար: Ելույթ ունեցիր, որ սա իրավունքի երկիր չէ, որ այն, ինչ խոսում էիր, սուտ էր: Ինչո՞ւ ես փախուստի դիմում ժողովրդից, դու ժողովրդի կողքը չես: Ժողովրդի անունից վարչապետ դարձած, բայց ժողովրդին արհամարհած վարչապետը պետք է ազատի այդ սենյակը: Հիմա ականատես եք, որ նա արհամարհում է ժողովրդին»,-գոռում էր քաղաքացին: Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն չմոտեցավ:

Տեսանյութը՝ «ֆեյսբուքյան» օգտատիրոջ

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031