«Զոհ չունենք: Մեկ զինծառայող ինքն իր վրա է կրակել, նա ունի առողջության հետ անհամատեղելի որոշակի վիրավորում, բայց մեր բժիշկներն անում են ամեն ինչ, որ փրկեն: Նրան տեղափոխում են Երեւան: Մյուսն ունի թեթեւ վիրավորում»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հունվարի 24-ին Արցախի պաշտպանական ուղղություններից մեկում երկու զինծառայողի վիրավորման դեպքին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ի սկզբանե կար տեղեկատվության որոշակի պակաս՝ հաշվի առնելով տեղանքը, բայց Պաշտպանության բանակի հրամանատարությունը շատ կարճ ժամանակահատվածում արդեն պարզաբանումներ ներկայացրել է»,-հավելեց Դավիթ Տոնոյանը: Նա նաեւ նշեց, որ սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. «Շատ քիչ թվով կրակոցներ կան, բայց դրանք թիրախավորող չեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ