Հունվարի 25-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 16-րդ կմ-ին՝ Պռոշյան գյուղի հատվածում, Օշական գյուղի բնակիչ 38-ամյա Ռազմիկ Գևորգյանն իր վարած «ՎԱԶ-21015» ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար գոտում գտնվող ծառին, ապա դուրս եկել հանդիպակած երթևեկելի գոտի և ճանապարհից դուրս գալով՝ կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդը շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով մահացել է, իսկ նրա 4 ուղևորները, որոնցից 2-ն անչափահաս են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ