Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները կայացնում են չմտածված որոշում, որը նախապես չի քննարկվել այս գործընթացի մասնակից օղակներում՝ հասարակ ագարակատիրոջից մինչև սպանդանոցների տերերը․ Իգոր Զարգարյան

Հունվար 25,2020 13:36

Նիկոլ Փաշինյանը ստիպված չէր լինի խորհրդարանում անձամբ առաջարկել լուծում սպանդանոցների խնդրի վերաբերյալ, եթե իշխանությունները ժամանակին ուսումնասիրեին իրավիճակը, և նրա թիմը մշակեր տարբեր լուծումներ՝ առանց ագարակատերերի «թավշյա» խթաններին սպասելու:

Հունվարի 21 «Novostink.net»-ին տված հարցազրույցում ես խոսեցի այս խնդրի բնույթի, առաջանալու պատճառների և հնարավոր լուծումների մասին: Հարցազրույցը կարող եք կարդալ նշված հղումով։

Իսկ այս հոդվածում ես կներկայացնեմ մի քանի հիմնական հատվածներ այդ հարցազրույցից և ավելի մանրամասն կանդրադառնամ այս թեմային։

«Վերջին մի քանի օրերին ՀՀ Կառավարության շենքի առջև անասնապահությամբ զբաղվող ագարակատերերի կազմակերպած ցույցերը նպատակասլաց ընթացք են սկսել կրել։ Թեև դեպքերն ընթանում են Հայաստանի Կառավարության շենքի առջև, սակայն հնարավոր է, որ ճանապարհների փակման նպատակով տարերայնորեն ձևավորված խմբերի գործունեությունը հետագայում ծավալվի հանրապետական նշանակություն ունեցող ուղիներում։

«Եթե Նիկոլը, փողոցներ փակելով, հասավ իր նպատակին, ապա մենք ևս կփակենք Հայաստանի բոլոր ճանապարհները» դատողությունը և «փողոցում որոշումներ ընդունելու» մեխանիզմը, որոնք կիրառեց Նիկոլը, դարձել է օրինակ, և այն հնչեցնում են ագարակատերերը։

Անասնապահական և անասնաբուծական նորմերի պահպանման, վարակված մսի վաճառքի բացառման, ինչպես նաև կենդանիների կաշվի առաջնային մշակման, կաշեգործության զարգացման և կաշվի արտադրության մեջ դրա կիրառման նպատակով դեռևս մի քանի տարի առաջ Հայաստանի ողջ տարածքում կառուցվեցին կենդանիների սպանդանոցներ։

Նշենք, որ այդ ժամանակ չի գործել կենդանիների կաշվի մշակման նախկինում գոյություն ունեցող հզոր երևանյան ֆաբրիկան․ կենդանիների մաշկի մշակումն իրականացվում էր տարերայնորեն՝ այն փոքր չափաբաժիններով արտահանելով Հայաստանից դուրս»:

Սկսած նախորդ տարվանից՝ կրկին արդիական է դարձել Հայաստանի տարբեր տարածաշրջաններում կենդանիների սպանդանոց բացելու և այն շուտափույթ շահագործման հանձնելու խնդիրը։ Առ այսօր կառուցվել է 38 սպանդանոց։ Սրանցից մի քանիսը դեռևս չեն գործում, այսինքն՝ սպանդանոցների ընդհանուր քանակը դեռևս բավարար չէ, մանավանդ եթե նկատի ունենանք սպանդանոցների՝ բնակավայրերի մոտ կառուցելու խնդիրը։ Եկեք կանգ առնենք և խոսենք ցույցերի ծագման պատճառների մասին:

Ըստ էության, ցույցերի ընտրած ընթացակարգի պատճառները հետևյալն են․

  1. ՀՀ տարածաշրջաններում կառուցված սպանդանոցները քիչ են, նրանց քանակը բավարար չէ, գործում են անասնապահական ֆերմաների մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա, և նույնիսկ մի քանի կենդանու տեղափոխումը այդ սպանդանոցներ ագարակատերերի բիզնեսը դարձնում է վնասաբեր։ Այդ խոստովանեց նաև Նիկոլ Փաշինյանը Խորհրդարանի ամբիոնից ելույթի ժամանակ:
  2. Ագարակատերերի մատուցած ծառայությունների գնային տատանման քաղաքականությունը չունի կայուն տրամաբանական հիմնավորում, որը, բնականաբար կհանգեցնի որոշակի մոնոպոլիաների՝ նպաստելով մանր ագարակատերերի բիզնեսի արդյունավետությանը։
  3. Այս ոլորտի՝ մի համակարգից մյուսին անցնման շրջափուլում ագարակատերերը պարզապես նախապատրաստված չեն և ի վիճակի չեն այլընտրանքային լուծումների որոնման։

Վարչապետը խոստացել է սուբսիդավորել սպանդանոցների համար սարքավորումներ գնելիս կամ ձևակերպել լիզինգ։ Արդյո՞ք դա խնդրի լուծում է, հնարավոր կլինի իմանալ ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրելուց հետո, բայց դա արդեն ընդառաջ քայլ է:

Համենայնդեպս, գյուղտեխնիկայի ձեռքբերման պրակտիկան Հայաստանում գոյություն ունի արդեն մի քանի տարի և կյանքի իրավունք ունի։

Այսպիսով, ամփոփելով․

o          Անհրաժեշտ է հաշվի առնել, որ սպանդանոցների վերաբերյալ որոշումն ընդունվել է դեռևս 2017 թվականին, և այս ամբողջ ընթացքը նախատեսված էր այն գործնականում կիրառելու, նյութատեխնիկական և ենթակառուցվածքային բազա ապահովելու համար, սակայն այս ժամանակն անտեղի մսխվել է, ինչը հենց այս իշխանությունների ձախողումն է։

o          Հերթական անգամ իշխանությունները կայացնում են չմտածված որոշում, որը նախապես չի քննարկվել այս գործընթացի մասնակից օղակներում՝ հասարակ ագարակատիրոջից մինչև սպանդանոցների տերերը։ Փաստորեն, իշխանությունները ստիպված են որոշումներ ընդունել, այսպես կոչված, «հեղափոխական» մեթոդով: Մի՞թե այդ խնդրի լուծմամբ պետք է զբաղվի երկրի վարչապետը, հնչեցնելով այն Աժ ամբիոնից: Նիկոլ Փաշինյանը մինչև հուլիսի 1-ը ժամկետ է սահմանել գյուղացիների համար, որպեսզի նրանք կարողանան լուծել իրենց խնդիրները և այլ քննարկումներ այլեւս չեն լինի:

Նման ժամկետ պետք է սահմանել համապատասխան պաշտոնյաներին, որպեսզի նրանք հասկանան ագարակատերերի հետ ողջամիտ համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը: Սա պետք է դառնա ներկա իշխանության աշխատանքի ներգրավվածության և արդյունավետության ցուցանիշներից մեկը:

Հայաստանում ամենասուր հարցը գործազրկության մակարդակն է և բնակչության սոցիալական պաշտպանվածությունը։ Ագարակատերերի համար բիզնեսի կորուստը կհանգեցնի գործազրկության ավելացման, հնարավոր է, բազմապատկիչ ազդեցությամբ:

Մյուս կողմից, Հայաստանի բնակչությանը և մեր երկրի հյուրերին պետք է ապահովվի բարձրորակ միս, և դա ուղղակիորեն ազդում է մարդկանց առողջության, սննդի անվտանգության և զբոսաշրջության վրա:

Մեր ամբողջ բնակչության շահերից ելնելով, որպեսզի իշխանությունների և ագարակատերերի միջև երկխոսությունը ընթանա ճիշտ և ունենա կոնկրետ, հստակ լուծումներ, մենք ուշադիր կհետևենք իրավիճակի հետագա զարգացմանը:

Իգոր ԶԱՐԳԱՐՅԱՆ

«ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ 

Լուսանկարը՝ Իգոր Զարգարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031