Ինչպես հայտնի է՝ հունվարի 9-ին, 16:00-ի սահմաններում խափանվել էր «ArmLur.am» լրատվական կայքի աշխատանքը՝ սերվերի վրա կիբերհարձակման (DDoS)-ի պատճառով:
Իսկ կիբերհարձակման նպատակը, ըստ ինտերնետային ինֆորմացիայի, մեկն է եղել, որպեսզի հնարավոր չլինի նյութեր տեղադրել կայքում եւ տարածել դրանք:
Եվ ահա, ArmLur.am-ը դիմել էր ՀՀ ոստիկանությանը՝ դեպքին ընթացք տալու եւ հանգամանքները պարզելու ակնկալիքով: Եվ ահա, երեկ հայտնի դարձավ, որ մեր հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում