Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը «վերցնելը» իշխանության համար դարձել է գերնպատակ․ «Հրապարակ»

Հունվար 25,2020 12:46

Եթե մի շարքում ենք դիտարկում այն բոլոր գործողությունները, որոնք վերջին ամիսներին իրականացվել են ՍԴ նախագահի ու նրա մերձավորների նկատմամբ՝ խուզարկություններ, հարցաքննություններ, մեղադրանքների առաջադրում, կալանք սանիկների նկատմամբ, ապա ակնհայտ է դառնում, որ սա քաղաքական հետապնդումների շարք է, ինչի մասին կարծիք են հայտնել Վենետիկի հանձնաժողովի նախագահը, տարբեր միջազգային ու տեղական կառույցներ, անձինք։

Իսկ երեկ այդ մասին խոսեց նաեւ 2018-ի հեղափոխությունը ողջունած հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, ում հետ Նիկոլ Փաշինյանը մեծ հույսեր էր կապում ժամանակին եւ սպասում էր, որ կժամանի Հայաստան ու կաջակցի տնտեսական ռեֆորմներին։ Հեղինակավոր տնտեսագետն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պարզ ասել էր, որ «կոռուպցիայի դեմ պայքարը չի կարելի վերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի», դա բացասաբար է ազդում հենց պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա: Սակայն մեր իշխանությունը, որը շատ հեշտ նահանջում է տարբեր հարցերում, այս հարցում շատ «հաստատակամ» է՝ Սահմանադրական դատարանը «վերցնելը» նրա համար դարձել է գերնպատակ, որին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չի դրվում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մեր դժբախտությունների հիմնական պատճառը այն է,որ որևէ ուժ իշխանություն ստանալու հաջորդ օրն իսկ մտածում է ,,վերարտադրվելու,,մասին և ամեն ինչ անում են հաջորդ ընտրությունների ,,լեգիտիմությունը,,ապահովելու լծակներ ստեղծելու համար,մանավանդ,եթե տվյալ իշխանությունը անում է այնպիսի բաներ,որ հաջորդ ընտրված իշխանության կողմից կարող է այլ մեկնաբանություն տրվել:Իսկ ,,վերարտադրվելու,, ,,լեգիտիմությունը,,պետք է ապահովի Սահմանադրական Դատարանը՝ինչպես եղել են նախորդ ընտրություններից հետո…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031