Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պարտավոր ենք իրականացնել հողային նոր ռեֆորմ՝ այն հստակ ուղերձով, որ Հայաստանում անմշակ հող չպետք է լինի․ «Ժամանակ»

Հունվար 25,2020 12:35

ՀՀ կառավարությունը մտադիր է հանրապետության չմշակվող հողերը դարձնել մշակովի։ Գործադիրը մտադիր է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնց պարագայում անգամ հողի սեփականատիրոջ՝ երկրից բացակայելու պարագայում այդ հողը մշակվի։ Պետությունը այն, ըստ վարչապետի, կարող է վարձակալությամբ վերցնել սեփականատիրոջից և կրկին վարձակալությամբ այն հանձնել մեկին, ով կզբաղվի հողի մշակությամբ։ «Մենք այսօր հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք նպատակային չեն օգտագործվում, այդ հողերի սեփականատերերի մեծ մասը Հայաստանում չեն բնակվում, որպեսզի մենք իրենց հետ խոսենք, համոզենք մշակել այդ հողերը։

Հետևաբար, մենք մտածել ենք այնպիսի մեխանիզմ ներդնել ՀՀ-ում, որ, ըստ մարզերի և ըստ հողի կատեգորիաների, մենք սահմանենք հողի վարձակալության պետական գին, և երբ ունենանք օրենսդրական կարգավորում, ըստ որի, եթե այդ հողը երկար ժամանակ չի օգտագործվում և կապ չունի՝ սեփականատերը ՀՀ-ում է, թե ՀՀ-ում չէ, օրենքի ուժով սեփականատիրոջից վարձակալությամբ վերցնենք հողը, նրան վճարենք վարձակալության գումարը, և պետությունը այն կրկին վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին, որը պատրաստ է այն մշակել։ Այս կարգավորման դեպքում մենք չմշակվող հողը դարձնում ենք մշակվող՝ սեփականատիրոջը վճարելով վարձակալության վճար։ Սա ամենասկզբունքային փոփոխություններից մեկն է»,- կառավարության վերջին նիստի ժամանակ ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ սրան զուգահեռ բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած հողերի քարտեզագրումից, վերջացրած այն, որ ունի հողը մի քանի սեփականատերեր և այլն։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանի խոսքերով՝ իրավական տեսանկյունից, սեփականության իրավունքի տեսանկյունից նման փոփոխությունները խնդրահարույց չեն, խնդիրներ չեն կարող առաջանալ, քանի որ ՀՀ-ում արդեն իսկ նման ինստիտուտներ կան։ Խնդիրներ կարող են նյուանսներում առաջանալ, բայց դրանք էլ կարող են քննարկվել և լուծվել։ «Իրավական առումով խնդիր չկա, այդ կարգավորումը կա նաև գործող իրավահարաբերություններում։ Քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածը ևս դրա մասին է։ Եթե հողը 30-40 տարի չի մշակվում, և այն պետությունը վարձակալությամբ վերցնի ու տա մշակողին, չեմ կարծում, որ սեփականության իրավունքի միջամտության խնդիր առաջանա։ Պարզապես, եթե նոր փոփոխություններ լինեն, ապա պետք է հստակ լինեն ժամկետները, թե՝ եթե մեկ տարի չի օգտագործվում հողը, դրա վրա տարածվո՞ւմ է, թե՞ ոչ։ Թե պետք է 10 տարի չմշակվի և այլ նրբություններ»,-ասաց փաստաբանը։

Մեկ այլ փաստաբան Նորայր Նորիկյանը շատ կարևոր է որակում այս փոփոխությունը։ «Դեռևս անցած տարի եմ անդրադարձել այս խնդրին՝ ընդգծելով, որ մենք պարտավոր ենք իրականացնել հողային նոր ռեֆորմ՝ այն հստակ ուղերձով, որ Հայաստանում անմշակ հող չպետք է լինի: Բոլորը պետք է գիտակցեն, որ երկիրը պահվում է հողը մշակելով: Պետք է փրկել գյուղերը մեռնելուց: Սա չափից դուրս կարևոր հարց է, և պետք է ճիշտ իրավական կարգավորումներ սահմանվեն և կյանքի կոչվեն»,- կարծում է Նորիկյանը։

 

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031