Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը»

Հունվար 25,2020 12:27

Կապանում կայացած ասուլիսում ներկայացնելով 100 փաստերը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2020 թ․ կլուծվի երկրաշարժի արդյունքում անօթեւան մնացած 453 ընտանիքների բնակարանների խնդիրը:

Ասաց, որ 2020 թ․ բյուջեով Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 մլրդ դրամ, որը 2018թ. փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 մլրդ դրամով: Վարչապետի խոսքերով, Հայաստանը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համար աննախադեպ քանակի զենք-զինամթերք, զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով:

«ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետեւ ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թ․ արտադրության է, կամ ընդհանրապես գործարանային վիճակում է»,- ընդգծեց վարչապետը:

Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներին, Փաշինյանն ասաց, որ 2019 թ․ հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 միլիարդ 174 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է 485 մլն դոլարով կամ 27,6%-ով:

Աշխատատեղերի ստեղծման մասին էլ խոսվեց։ Վարչապետն ասաց, որ ներդրումային ծրագրերի շնորհիվ կստեղծվի 3320 աշխատատեղ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031