Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն սահմանել է հղի կանանց մուտքի արտոնագրերի նոր կանոններ․ «Ամերիկայի ձայն»

Հունվար 25,2020 11:21

Թրամփի վարչակազմը սահմանել է մուտքի արտոնագրերի նոր կանոններ, որոնք ուղղված են սահմանափակելու «ծննդաբերության նպատակով տուրիզմը», ըստ որի, հղի կանայք այցելում են ԱՄՆ ծննդաբերելու նպատակով, որպեսզի երեխաները ստանան ԱՄՆ քաղաքացիություն

Նոր կանոնակարգը միտված է թույլ չտալ օտարերկրացիներին օգտվելու սահմանադրական այն դրույթից, ըստ որի, բոլոր նրանք, ովքեր ծնվել են ԱՄՆ-ում, կարող են դառնալ ԱՄՆ քաղաքացիներ: Նոր կանոնի համաձայն, հղի կանանց չի տրամադրվի տուրիստական վիզա, բացառությամբ այն դեպքերի, եթե վերջիններս ապացուցեն, որ ծննդաբերությունը ԱՄՆ-ում անհրաժեշտ է բժշկական նպատակներից ելնելով: Նրանք նաև պետք է գումար ունենան ծննդաբերության հետ կապված ծախսերը հոգալու համար:

Պաշտոնյաները նշում են, որ հյուպատոսական ծառայությունների աշխատակիցները հարց չեն ուղղի բոլոր կին դիմորդներին հղիության հետ կապված: Փոխարենը, սակայն, վերջիններս իրավունք են ստանում այդ հարցով դիմել կնոջը, եթե հիմնավոր կասկածներ ունեն, որ դիմումատուն նախատեսում է ծննդաբերել ԱՄՆ-ում:

Այս կանոնը չի կիրառվի եվրոպական և ասիական 39 երկրների նկատմամբ, որոնց քաղաքացիները իրավունք ունեն առանց վիզայի այցելել ԱՄՆ: Կանոնը կկիրառվի B տեսակի վիզա ստացող երկրների քաղաքացիների հանդեպ, ովքեր այս վիզան ստանում են ժամանակավորապես ԱՄՆ այցելելու համար:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031