Լրահոս
Ոչ ոք չգիտեր…
Օրվա լրահոսը

Թրամփի պաշտպանները պնդում են, որ նախագահի որեւէ արարք չի դարձել «ծանր այնպիսի հանցագործություն», որը կարող էր դառնալ նրան իմփիչմենթի ենթարկելու պատճառ․ «Ամերիկայի ձայն»

Հունվար 25,2020 10:45

ԱՄՆ-ի դեմոկրատները մեղադրում են Թրամփին այն բանի համար, որ նա Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնությունը ժամանակավորապես կասեցրել է քաղաքական իր շահերն առաջ տանելու նպատակով, որպեսզի Կիեւը հետաքննություն սկսի ընտրություններում իր մրցակից Ջո Բայդընի որդու հարցով: Սպիտակ տան ներկայացուցիչներն, ինչպես Փեթ Սիփոլոնեն, ասում են, թե ներկայացված մեղադրանքները չեն համապատասխանում իմփիչմենթի հարցով սահմանադրությամբ նախատեսված չափանիշներին:

Դեմոկրատների մեղադրանքները լսելուց հետո Սենատը շաբաթ օրը լսելու է Թրամփի իրավական հարցերով խորհրդի անդամներին: Իրենց փաստարկները ներկայացնելու համար նրանց տրված է երեք օր:

Թրամփի պաշտպանները պնդում են, որ նախագահի որեւէ արարք չի դարձել «ծանր այնպիսի հանցագործություն», որը կարող էր դառնալ նրան իմփիչմենթի ենթարկելու պատճառ: Նրանց խոսքերով, «խելամիտ չէ ամեն մի քայլ համարել այնպիսի հանցագործություն, որը բավարար է նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար»:

Թրամփի փաստաբանները մեղադրում են դեմոկրատներին այն բանի համար, որ վերջիններս չեն ուզում տալ վկայություններ իրենց կողմից ներկայացվող մեղադրանքներին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031