Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժ Թուրքիայի Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտքում․ կան զոհեր

Հունվար 25,2020 10:12

Հունվարի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.370 և արևելյան երկայնության 39.220 աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության` երկրաշարժի հետևանքով կա 19 զոհ և ավելի քան 770 տուժած:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Երկու տողանոց լուր է, բայց հայկական պետութեան ողջ թշուառութիւնը երեւում է։

    Օտարների ճնշող մեծամասնութիւնը այդ քաղաքը կոչում է ԷԼԱԶԻԳ։ Միայն ռուսներն են, որ ԷԼՅԱԶԻԳ են ասում։ Փաստօրէն ՀՀ պետական գերատեսչութիւնում աշխատանքային լեզուն ռուսերէնն է։ Երեւի «Ռիա Նովոստիի»-ից են վերցրել։

    Բայց սա ողբերգութեան 0.1%-ն է։ 99.9%-ը այն է, որ Էլազիգը մեր ԽԱՐԲԵՐԴ քաղաքն է եւ պէտք է քաղաքի ՀԱՅԵՐԷՆ անունը գրել։

    Յ.Գ. Մէկ-մէկ զայրացած պահերին մտածում եմ, որ աչքներդ էլ հանել են, որ ձեզ քշել են էդ հողերից։ Դուք արժանի չէիք։

Պատասխանել Artur Lazarian

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031