Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան․ «Մեր հասարակությունը, ցավոք սրտի, ոչ թե ուզում է ուժեղացնել պետական կառույցները, այլ փնտրում է փրկիչ, լավ թագավոր»․ «168 ժամ»

Հունվար 25,2020 10:20

«Որևէ պետության մեջ մարդու իրավունքները պաշտպանվում են ոչ թե որևէ անձի կամքի շնորհիվ, որ, պայմանական ասած՝ բարի թագավորը մեր բոլորի իրավունքները կպաշտպանի, այլ պետական անկախ կառույցներով… Եվ երբ այդ պետական կառույցները չեն գործում, խոսել մարդու իրավունքների մասին՝ անիմաստ է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով առհասարակ Հայաստանում մարդու իրավունքների և, մասնավորապես, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի իրավունքների պաշտպանությանը:

Վերջինս կարծում է, որ Հայաստանում մինչև 2018թ. իշխանափոխությունն այդ իմաստով մեծ խնդիրներ են եղել, որովհետև պետական կառույցները կախվածության մեջ են եղել գործադիրից, բայց ոչ բոլորը, սակայն, փաստորեն, իշխանության եղած նոր ուժը ոչ միայն չհանդուրժեց, որ կարող են լինել առանձին, անկախ դատավորներ, այլև գնաց այդ պետական կառույցների և հատկապես՝ ՍԴ-ի կատարյալ ոչնչացմանը:

«Հիմա Հայաստանում տեղի է ունենում մեկ անձի վոլյունտարիզմի քաղաքականություն: Մեր հասարակությունը, ցավոք սրտի, ոչ թե ուզում է ուժեղացնել պետական կառույցները, այլ փնտրում է փրկիչ, լավ թագավոր»,- ասաց իրավապաշտպանը:

Ինչ վերաբերում է, Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ սա բացահայտ ահաբեկում է: Իրավապահ մարմինները, ըստ նրա, կատարում են Փաշինյանի հրահանգը:

Գոհար ՍԱՎԶՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031