Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես դասավորվեց «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմի Շտիրլիցի կնոջ կյանքը

Հունվար 25,2020 13:30

Խորհրդային եւ ռուսական կինոյի ու թատրոնի ճանաչված դերասանուհի Ելենա Շաշկովան ավելի քան 40 դեր է խաղացել, սակայն ընդամենը յոթուկես րոպե մնալով էկրանին՝ տպավորվել է որպես «Շտիրլիցի կին»:

Կինոսերները նրան այդպես են հիշում:

Ընդ որում, այդ դերը նա խաղացել է անձայն:

Kulturologia կայքը ներկայացնում է, թե ով է Շաշկովան եւ ինչպես գնաց երազանքի հետեւից:

Նրա հայրը սահմանապահ է եղել: Էլեոնորան ծնվել է Բաթումում, մեծացել Սիմֆերոպոլում, Մոսկվայում թատերական ընդունվելու համար ժամանել է Կուրիլներից: Մանկուց տարված է եղել թատրոնով, քանի որ մայրը դեռ երեխա ժամանակվանից իրեն եւ քրոջը միշտ տարել է թատերական ներկայացումներ դիտելու: Հայրը դեմ էր նրա թատերական կարիերային, դրա համար աղջիկը դպրոցն ավարտելուց հետո նախ ընդունվեց գյուղատնտեսական ինստիտուտ, իսկ թատրոնով զբաղվեց ինքնագործ խմբակում: Երազանքի հետեւից նա, այնուամենայնիվ, գնաց:

Հետագայում դեմ գնալով ընտանիքին՝ աղջիկն  ընդունվում է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարան, հետագայում հանդես գալիս Վախթանգովյան թատրոնում:  Ընդունելության հանձնաժողովի նախագահը խորհրդային թատրոնի ռեժիսոր, դերասան Բորիս Զախավան էր, որին ցնցել էր դիմորդուհու տպավորիչ մենախոսությունը: Զախավան Շաշկովայից խոստում «պոկեց», որ նա հավերժ գեղեցիկ ու երիտասարդ կմնա:

Առաջին ամուսնու՝ Էռնստ Զորինի հետ Էլեոնորան թատրոնում է հանդիպել: Նրանք համատեղ մեկ դուստր ունեն: Դերասանուհու այցեքարտը հանդիսացած Շտիրլիցի կնոջ դերը նրան խանգարել է ընդունվել Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միություն: Պատճառը համարում էին նրա բազմանշանակ լռությամբ դերը: Շաշկովայի երկրորդ ամուսինը՝ Վալենտին Սելիվանովը,  մխիթարում էր կնոջը եւ խնդրում ուշադրություն չդարձնել մարդկային նախանձին: Նա շատ էր սատարում կնոջը, որը վառ անհատականություն էր եւ շատերի նախանձի մշտական առարկան:

Երկրորդ ամուսնու հետ նույնպես հարթ չի անցել դերասանուհու կյանքը, սակայն 1998թ. ամուսու մահից հետո ամեն ինչ ավելի է դժվարացել: Ի դեպ, երբ 1987թ. Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն դարձավ Միխայիլ Ուլյանովը, որը խոստացավ երբեք աշխատանքից չազատել Շաշկովային:

Դերասանուհին փորձում էր մխիթարություն գտնել դստեր, թոռների ու սիրելի աշխատանքի միջոցով: Նա չէր հրաժարվում խաղալ անգամ ամենափոքր դերերը՝ ֆիլմերում ու սերիալներում:

Այժմ Էլեոնորա Շաշկովան ութսուն տարեկան է, առաջվա նման էներգիայով լեցուն ու ապագայի հանդեպ լավատեսությամբ լցված, գեղեցիկ ու երիտասարդ, ինչպես խոստացել էր Զախավային:

Պատրաստեց  Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ kulturologia.ru կայքից: 

«Առավոտ» օրաթերթ
24.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031