Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարել է, որ շարունակելու «Սանասարյան տան» նկատմամբ իրավունքները վերականգնելու պայքարը. Ermenihaber.am

Հունվար 24,2020 23:45

Թուրքիայի կառավարությանը կից Հիմնադրամների գլխավոր վարչությունը Ստամբուլում գտնվող «Սանասարյան տուն» (Սանասարյան հան) անշարժ գույքը 35 տարով վարձակալության հանձնելու համար մրցույթ էր հայտարարել: Պոլսի հայոց պատրիարքարանը նախկինում հայ համայնքին պատկանած, ապա պետության կողմից բռնագրաված շինության (ներկայում շինության սեփականության իրավունքը վիճարկվում է Թուրքիայի ՍԴ-ում) շուրջ կատարվող զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել :

Պատրիարքարանի հայտարարության մեջ նշվել է, որ դատական գործընթացը դեռ չավարտված «Սանասարյան տունը» աճուրդի հանելու Հիմնադրամների գլխավոր վարչության որոշումը հակասում է արդարությանը:

Բացի այդ ընդգծվել է, որ մրցույթը և դրան հաջորդող փուլերը որևէ ազդեցություն չեն կարող ունենալ անշարժ գույքի նկատմամբ հայ համայնքի իրավունքները վերականգնելու պահանջի վրա:

Պոլսի Հայոց պատրիարքության ու Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության միջև Սանասարյան տան վերաբերյալ դատական վեճը հետևյալ նախապատմությունն ունի.

Պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը ետ ստանալու նպատակով պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել դեռևս 2011-ին: 2014-ի հուլիսին Ստամբուլի 13-րդ դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Հիմնադրամների գլխավոր վարչության, ինչից հետո պատրիարքարանը բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան: Շուրջ երեք ու կես տարի տևած դատական գործընթացի արդյունքում 2017-ին վճռվել էր ճանաչել այդ շենքի նկատմամբ Պոլսի պատրիարքարանի սեփականության իրավունքը: Սակայն շատ չանցած Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով գումարված նոր նիստի արդյունքում դատարանն իր իսկ նախորդ որոշումը բեկանել էր՝ շենքի սեփականության իրավունքը կրկին վերադարձնելով վարչությանը: Դրանից հետո պատրիարքարանը վեճը տեղափոխեց Թուրքիայի ամենաբարձր դատական ատյան՝ Սահմանադրական դատարան: Այս դիմումի քննությունը դեռևս չի ավարտվել: .

«Սանասարյանի հան»-ը  կառուցվել է 1881 թվականին Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանասարյանի կողմից: Ստամբուլում հիմնադրված այս շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել:

Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո հայոց պատրիարքին: Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:

Աղբյուր`   

Ermenihaber.am/Bianet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031