Գրացում (Ավստրիա) շարունակվում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Պայքարն սկսել են նաեւ պարային զույգերը: 19 երկրների 27 զույգերի մեջ է Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ երկյակը, որը կարճ ծրագրի կատարումից հետո 19-րդ տեղով անցել է եզրափակիչ:
Եվրոպայի չեմպիոնին կորոշեն 20 ուժեղագույն զույգեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ