Այսօր խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «քուանշ» էր տվել ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին՝ իր ֆեյսբուքյան գրառման համար ու 20 օր ժամանակ էր տվել՝ կամ մանդատները վայր դնելու, կա՛մ այդ ոճից դուրս գալու:
Նիստի ավարտից հետո տեւական ժամանակ ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» պատգամավորները պարզաբանումների մեջ էին: Քանի որ նիստից հետո բարձրախոսներն անջատվում են, լրագրողների օթյակից ձայները չէին լսվում, թվում էր, թե նորից վիճաբանում են:
Նկատելով իրենց հետեւող լրագրողներին՝ պատգամավորները «ժպտացեք, ձեզ նկարում են» ոճի մեջ սկսեցին ձեռքով անել, ողջույններ ուղարկել ու կատակով հրմշտոցի տեսարաններ բեմադրել՝ լրագրողների համար:
Կարդացեք նաև
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ու «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ձեռնամարտի տեսարան ցուցադրեցին: Ավելի ուշ պատգամավորներն իրարից բաժանվեցին գրկախառնվելով՝ վստահեցնելով, որ «Իմ քայլն» ու ԲՀԿ-ն «բարիշել» են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ