Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԺ-ն Պետրոսյան Գեւորով հանգիստ թողեք, բավական է». Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին

Հունվար 24,2020 19:45

«Չի աշխատելու մեխանիզմը, երբ այստեղ խոսենք օրենքներից եւ պառլամենտարիզմից, իսկ հետո դուրս գանք դահլիճից ու ֆիլմեր սարքենք…դա դեռ հասկանալի է, որոշ պատգամավորների պետք է բացատրել այս դահլիճում լինելու իմաստը, բայց ստատուս գրել ու վիրավորել ինձ եւ գործընկերներիս…չի աշխատելու»,-ԱԺ ամբիոնից այսօր «Իմ քայլը» խմբակցության անունից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ չի կարելի ֆեյսբուքում վիրավորանք եւ ծաղր պարունակող գրառում անել:

Սիմոնյանը նշեց, որ նկատի ունի ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի գրառումը. «Խոսքը նրա վերջին մտքի գոհարի մասին է, որը հերթական անգամ իր փայլատակումն է արել ու ասել, որ ԱԺ-ն ցրելու ձեւերից մեկը ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի մանդատների ամբողջական վայր դնելն է…դե «քուանշ» ուրեմն…քսան օր ժամանակ կա: Ի դեպ, Պետրոսյան Գեւորգը Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո 600-ից ավելի ձայն է հավաքել: Քսան օր կա, որի ընթացքում հնարավորության պարագայում առաջարկում եմ մանդատները վայր դնել կամ դուրս գալ այդ ոճից: ԱԺ-ն Պետրոսյան Գեւորով հանգիստ թողեք, բավական է»:

ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանն արձագանքեց՝ Գեւորգ Պետրոսյանն իր գրառման վերջում շեշտել է, որ դա իր անձնական կարծիքն է. «Խորհուրդ կտայի պարոն Ծառուկյանի հարցազրույցը վերհիշել, երբ նա հստակ ասել է՝ գործ անելու ժամանակն է, ուստի խորհուրդ կտայի ստատուս չկարդայիք: Եթե, այնուամենայնիվ, կարդում եք, խորհուրդ կտայի ձեր պատգամավորների ստատուսները եւս կարդալ, որոնք ոչ պակաս հետաքրքիր են: Շատ մեղմ եմ ասում: Եկեք խորհրդարանը «ֆեյսբուք» չսարքենք»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ շեշտեց՝ մամուլում զետեղված մտքերից մեկը, որի հեղինակը Գեւորգ Պետրոսյանն է, հնչում է հետեւյալ կերպ՝ «այսպես կոչված ԱԺ նախագահը»: Մակունցը նշեց, որ հարգանք է պահանջում խորհրդարանի հանդեպ եւ ԱԺ նախագահի ինստիտուտի հանդեպ. «Խնդրում եմ կարգի հրավիրել ձեր պատգամավորին, որովհետեւ նման քաղաքական խոսքը չի կարող ընդունելի լինել որեւէ մեկի կողմից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031