Լրահոս
Օրվա լրահոսը

Գորգիսյանն ԱԺ ամբիոնին մոտեցավ բումերանգով. Միրզոյանի արձագանքը չուշացավ՝ «զենք եք բերե՞լ»

Հունվար 24,2020 19:30

ԱԺ այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն անդրադարձավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ ԼՀԿ մեկ այլ պատգամավոր Անի Սամսոնյանի քննադատությանն ի պատասխան հնչեցրած արտահայտությանը, որ նա հին ալիքի վրա է մնացել:

«Երբ խոսում եք անցյալում մնալու մասին, տպավորություն է, որ չեք գիտակցել, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ իշխանություն եք, որ էլ չկան այլ իշխանություններ, որոնց դեմ պետք է պայքարել: Դուք պիտի կառուցեք, համակարգեր կառուցեք, ներդնեք: Եթե կան խնդիրներ, հին գործիքներով նոր արդյունքի չեք կարող հասնել, որովհետեւ մենք միասին էինք պայքարում այդ գործիքներով՝ այդ խնդիրների դեմ»,-ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին այս խոսքերով դիմեց Գեւորգ Գորգիսյանը:

Նա նշեց,-«մեզ մեղադրում եք, որ հին հռետորաբանության մեջ ենք մնացել»,-ապա ծոցագրպանից բումերանգ հանեց,-«սա կոչվում է բումերանգ: Եթե սա շպրտում ես, հետ է գալիս»: ԱԺ դահլիճում շշուկներ տարածվեցին, ի պատասխան Գորգիսյանն արձագանքեց՝ «փորձե՞նք»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց՝ «այդ զենք եք բերե՞լ ԱԺ դահլիճ»: Գորգիսյանը ժպտալով պատասխանեց՝ «հուշանվեր է»: Ապա` Գորգիսյանը, դիմելով ԿԳՄՍ նախարարին, շարունակեց. «Եկեք հարգենք ինստիտուտներն ու այս ամբիոնից Ազգային ժողովի հետ քամահրանքով եւ բարձր տոնով չխոսենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031