Լրահոս
Օրվա լրահոսը

Պատկան մարմինների կողմից թույլ են տրվել բացթողումներ, որոնց կանխարգելման պարագայում ՀՀ-ն հնարավոր է առավել բարձր դիրքեր կարողանար զբաղեցնել. ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը

Հունվար 24,2020 18:34

2020 թվականի հունվարի 23-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպությունը, հիմնվելով հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունների վրա, հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթիվը, որում Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը 42 միավորի և 180 երկրների շարքում զբաղեցրել է 77-րդ տեղը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ստեղծման պահից մինչ այսօր հանդես գալով որպես քաղհասարակության կազմակերպությունների ինքնիշխան միավորում և Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ոլորտի հիմնական դերակատար, ողջունում է կոռուպցիայի ընկալման համաթվի Հայաստանի ցուցանիշների դրական բարելավումները՝ այն համարելով հավաքական ձեռքբերում, պետության–քաղաքացիական հասարակության-մասնավոր հատվածի գործակցության լավագույն օրինակ:

Կոալիցիան հայտարարում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի գրանցած ցանկացած ձեռքբերում էլ ավելի իրական է դարձնում այն առաքելության կյանքի կոչումը, որն իր առաջ դրել է Կոալիցիան՝ ստեղծման պահից՝ «Ձգտել երջանիկ, ներդաշնակ և կոռուպցիայից զերծ հասարակության կառուցմանը»: Այդպիսի առաջընթացի գրանցման գործում առանձնակի կարևորում ենք երկու գործոններ՝ ներկա քաղաքական իշխանությունների կողմից դրսևորած քաղաքական կամք ու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հիմնական դերակատարների ջանքերի մեկտեղում` քաղաքացիական հասարակությանը այդ պայքարում հիմնական աջակից դարձնելու նպատակով:

Կոալիցիան գտնում է, որ նման արդյունքների գրանցման գործում զգալի է եղել նաև Կոալիցիայի ներդրած ջանքերն ու կյանքի կոչված նախաձեռնությունները: Կոալիցիան օժանդակել է պետությանը՝ այդ ոլորտներում առկա խնդիրների վեր հանմամբ, փորձագիտական աջակցության տրամադրմամբ, հանրային քննարկումների կազմակերպմամբ և փաստարկված առաջարկությունների ներկայացմամբ։

Ստորև կթվարկենք հակակոռուպցիոն ոլորտում Կոալիցիայի 2019 թվականի գործունեության մի քանի կարևորագույն արդյունքներ՝ ի հավելում վերոնշյալի: Այսպես.
2018-2019 թվականներին Կոալիցիան ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի հոկտեմբերի 3-ի նիստում հավանության արժանացած ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության  և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրերը (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակելու աշխատանքներում:

Մասնավորապես, Ռազմավարության նախագծի մշակման ամբողջ ժամանակահատվածում Կոալիցիայի կողմից ներկայացվել է թվով 133 առաջարկություն, որից 101-ը ընդունվել են ամբողջությամբ, մասամբ կամ ի գիտություն։ Կազմակերպվել է Ռազմավարության նախագծի թվով 5 հանրային քննարկումներ Երևանում և ՀՀ մարզերում։ Կազմակերպվել է նաև «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո» խորագրով կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողովը, որի քննարկումների արդյունքների ամփոփումը կարող եք գտնել հետևյալ հղմամբ:

Ռազմավարության շրջանակներում Կոալիցիայի կողմից ներկայացված և ընդունված հիմնարար առաջարկություններից է հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, գողացված ակտիվների վերականգնման ինստիտուտի ներդնումը, ազդարարման համակարգի իրազեկման աշխատանքների անցկացումը, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդնումը այլ ոլորտներում և հանրային ռեեստրի ստեղծումը, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդնումը։ Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած դրական արդյունքների ֆոնին Կոալիցիան նաև արձանագրում է, որ պետական իրավասու մարմինների կողմից հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդրման և այդ համակարգի մաս կազմող մարմինների, մասնավորապես՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ձևավորման գործընթացում պատկան մարմինների կողմից թույլ են տվել բացթողումներ, որոնց կանխարգելման պարագայում Հայաստանի Հանրապետությունը հնարավոր է առավել բարձր դիրքեր կարողանար զբաղեցներ:

Այդ առնչությամբ 2019 թվականի ընթացքում Կոալիցիան մի քանի անգամ կարծիք է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ձևավորման վերաբերյալ, որոնց ամփոփ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ հղում 1, հղում 2, հղում 3:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ
 «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» Հասարակական կազմակերպություն
 «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ
«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
«Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ
«Հայաստանի համայնքների միություն»  ՀԿ
«Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ»
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, Քարտուղարության համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031