Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ձեզ վստահեցում եմ՝ մեզանից բոլորը գործ տվող են». «Իմ քայլի» պատգամավոր

Հունվար 24,2020 17:55

«Բառ կա, չէ՞, գործ տվող: Ես ձեզ վստահեցում եմ՝ մեզանից բոլորը գործ տվող են: Ով երբեւէ հարկ է վճարել ոստիկանությանը, նա գործ տվող է: Մենք վճարում ենք ոստիկանությանը, ոնց որ տաքսուն վճարես, բայց ոտքով գնաս գործի, ծիծաղելի է: Մենք վճարել ենք արդեն, հետեւաբար գործ ենք տվել: Ձեր գործատուն ձեզ վճարել է, որ դուք ինձ հարցեր եք տալիս: Պատկերացրեք, վճարեր, բայց չպահանջեր ձեզանից ձեր գործը: Հիմա մենք վճարել ենք ոստիկանին, բայց չենք պահանջում, ամո՛թ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր  Մանուկյանը:

Նա նշեց, որ «Քրեական բարքերը եւ գողական մշակույթն առաջացել է պետությունը մերժելու ինչ-որ մարդկանց խմբից, ովքեր ալտերնատիվ՝ այլընտրանքային օրենքներ ունեն, որոնք չեն համապատասխանում պետության գրված օրենքներին, ունեն իրենց ոստիկանության պահպանողականը: Կա՛մ էս պետությունը քոնն է, կա՛մ էս պետությունը քոնը չի… Պետք է ինքներս մեզ ասենք՝ էս պետությունը մերն է, օրենքը մերն է»:

Պատգամավորն ասաց, որ քաղաքացիները պայմանավորվել են, որ երբ վճարում են ոստիկանությանը, այդ հարցերը պետք է լուծի ոստիկանությունը, բայց գողականներն ասում են՝ չէ, մենք գործ տվող չենք, դա նշանակում է, որ դու մերժում ես պետությունը. «Դրա համար գործ տվող են բոլոր մարդիկ, ովքեր երբեւիցե հարկ են վճարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031