Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Հիմա ո՞րն է Սոֆիա Հովսեփյանի՝ խորհրդում ներգրավելու վնասը, ակտիվություն են բերում». Արայիկ Հարությունյանը՝ դպրոցների խորհուրդները կուսակցականացնելու մասին

Հունվար 24,2020 17:25

Այսօր ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը մեղադրանք հնչեցրեց «Իմ քայլի» հասցեին՝ ասելով, որ դպրոցների խորհրդի կազմերն ամբողջությամբ համալրված են իմքայլական պատգամավորներով ու նրանց օգնականներով:

Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ իրենք «հին ալիքը փոխելու կարիք ունեն». «Երբ հին ալիքի վրա ես մնում եւ չես գիտակցում, թե 2018-ի ապրիլ-մայիսին ինչ է տեղի ունեցել, գործընթացները չես հասկանում ու դա այդ քաղաքական ուժին օգուտ չի տա»:

Նախարարն ասաց, որ խորհրդի կազմում ակտիվիստական գործունեություն ներգրաված են եղել, գիտեն պրոբլեմները ու հորդորեց լրագրողական հետաքննություն անել ու պարզել, թե ինչ օգուտ են տալիս դպրոցին ու տեսնել, թե դրա արդյունքում քանի ՔՊ-ական տնօրեն է ընտրվել: Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ ինքը տեղեկություն չունի, թե քանիսն են ՔՊ-ական տնօրենները: Նախկինում խորհուրդներում ընդգրկվում էին, դա օգտագործում էին ազդեցություն ունենալու համար, ըստ Արայիկ Հարությունյանի, որ կուսակցական տնօրեն նշանակեին, վերահսկվող տնօրենի միջոցով դպրոցում ազդեցություն ունենային, ցուցակներ կազմեին: Իսկ հիմա եթե կուսակցական տնօրեն չեն ընտրվում, մարդիկ են, որոնք ժամանակին ներգրաված են եղել սոցիալական շարժումների մեջ, նրանք իրավիճակ են փոխում. «Հեղափոխությունից հետո դպրոցները որպես քաղաքական գործընթացների մաս կազմելու գործառույթը դուրս է եկել իշխանության համար, դրա կարիքը չունի, խորհուրդները 2018-ին, ըստ էության, փլվեց, հիմա դրանք հավաքելու, վերաիմաստավորելու կարիք կա: Այս մարդիկ, ովքեր նշանակվել են, նրանց թիվը մեծ չէ, կարող է 2-3 տոկոս կազմի»:

Անի Սամսոնյանը մի քանի պատգամավորների անուն հնչեցրեց, որոնք խորհրդի անդամ են: Արայիկ Հարությունյանն ասաց՝ նրանցից Սոֆիա Հովսեփյանն անընդհատ զբաղվել է ներառական կրթությամբ, հանրակրթությամբ, ուղնուծուծով գիտի դպրոցը. «Հիմա ո՞րն է Սոֆիա Հովսեփյանի՝ խորհրդում ներգրավելու վնասը»: Հարցին՝ խորհուրդը զե՞րծ է մնում կուսակցական ազդեցությունից, երբ կուսակցականներ են ներգրավում այնտեղ՝ նախարարը վստահեցրեց՝ «իհարկե, զերծ են մնում, գնացեք եւ վերջին մեկ տարվա գործընթացների 2-3 խորհրդում հետաքննություն անցկացրեք»:

Հարցրեցինք՝ բա պատգամավոր Գեւորգ Պապոյա՞նն ինչու է խորհրդի կազմում՝ նախարարը պատասխանեց. «Պապոյանը որոշակի տարածաշրջանում ակտիվ հասարակական-քաղաքական ակտիվություն ունի եւ ներգրավված է: Դրանից մի փոքր առաջ Գեւորգ Պապոյանը մոտեցել էր ինձ եւ ասում էր՝ դե ես պատգամավոր եմ, դուրս գամ, էլի, խորհրդից»: Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ խորհրդի կազմում նշանակված պատգամավորների մեծ մասը բողոքում է, որ զբաղվածության պատճառով չեն կարողանում գնալ խորհրդի նիստերին. «Այդ մարդիկ այնտեղ ակտիվություն են բերում»:

Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ խորհուրդներում մարդկային ռեսուրսի պակաս կա: Հարցրեցինք՝ նախկինում ընդդիմությունը ՀՀԿ-ականներին անարգանքի սյունին էր գամում, որ խորհրդի կազմում ընդգրկում էր կուսակցականների ու իրենք էլ վստահաբար ունեին բացատրություններ, որ շատ օգուտ են տալիս այդ մարդիկ կրթական ոլորտին: Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Գնացեք, նայեք, էն, ինչ անում են այս մարդիկ, ՀՀԿ-ականները, նրանցից գեթ մեկը արե՞լ է էդ խորհրդում: Եթե արել է, դուք կլինեք իրավացի, եթե չի արել, պետք է բարիերն անցնենք ու հասկանանք, որ ինչ եղել է 2018-ի մայիսին, չի կարող լինել, չի կրկնվի, զուտ արհեստական զուգահեռներ տանել ու փորձել նմանություններ գտնել… նմանություններ չկան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031