Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին լրագրողները հարցրեցին՝ ԵՊՀ ռեկտորի ընտրություններին իշխանությունն ունի՞ թեկնածու, մամուլում շրջանառվում է, որ ձեր թեկնածուն է Հովհաննես Հովհաննիսյանը, ի՞նչ կասեք: Նախարարը պատասխանեց. «Մենք ասում ենք՝ ուզում ենք այդ հիմնարկներին ազատություն տալ, ասում եք՝ չէ, մի տվեք: Չենք ուզում տալ, ասում եք՝ տվեք: Հիմա ի՞նչ եք ուզում, ուզում եք մենք ունենա՞նք թեկնածու: Մենք չունենք, ազատ մրցակցային ընտրությամբ թող ընտրեն»:
Արայիկ Հարությունյանին հարցրեցինք՝ ՀՅԴ-ականները ժամանակ էին տվել՝ ասելով, որ եթե չվերանայեք ձեր մոտեցումը, կվերսկսեն ցույցերը, վերանայե՞լ եք՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ո՞ւմ: Ես էլ իրենց եմ ժամանակ տալիս վերանայելու իրենց վերանայումները: Ես իրենց կոչ եմ անում վերադառնալ կոնստրուկտիվ դաշտ եւ, նոյեմբերի 7-ի՞ն եմ խոսել իրենց մասին, նայել մի հատ նորից այդ տեսանյութը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ