Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սխալ հաշվարկ էր գյուղնախարարությունը փակելը՝ այն կզբաղվեր այս և նման տարբեր առաջ եկած խնդիրներով

Հունվար 24,2020 17:05

Հայկական ասացվածքի «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի» իրավացիությունը երեկ հաստատվեց Կառավարությունում:

Մի քանի օր տևած բողոքի թեժ ցույցերից հետո հունվարի 21-ին կառավարությունը վերջապես արձագանքեց անասնապահների, մսավաճառների և միս արտադրող ֆերմերների բողոք-պահանջին՝ հետաձգելով սպանդանոցներում պարտադիր մորթի իրականացումը մինչև հուլիսի 1-ը:

Մսավաճառները, անասնապահները բողոքի ցույց էին անում կառավարության շենքի դիմաց, ինչպես նաև ճանապարհներ փակում Արարատի, Կոտայքի, Արմավիրի որոշ տարանցիկ միջմայրուղիներում, ինչը խնդիր էր առաջացրել բազմաթիվ ուղեփոխադրող տրանսպորտի երթևեկության համար մարզից մայրաքաղաք կամ հակառակ ուղղությամբ, ինչպես նաև՝ մերձավոր քաղաքներից գյուղեր տանող մարդատար մեքենաների տեղափոխման համար: Նրանք միահամուռ հավաքված իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում առ այն, որ համաձայն չէին կառավարության այն որոշման հետ, որ խոշոր եղջերավոր անասունների մորթը պարտադիր իրականացվի սպանդանոցներում: Նրանք պնդում էին, որ ավելորդ ծախսեր է իրենց համար անասուններին սպանդանոց տեղափոխումը և հայտարարում, որ հենց իրենք էլ կարող են իրենց տան բակերում կազմակերպել անասունների մորթը, ինչն էլ տարիներ շարունակ այդպես են արել: Անասնապահները հայտարարում էին նաև, որ կեղծ է սպանդանոցների հրապարակված թիվը, նրանց պնդմամբ՝ չկան բավականին սպանդանոցներ համայնքներում, ինչը խնդիրներ և ավելորդ ծախսեր կառաջացներ իրենց համար: Բոլորս գիտենք, որ այսօր գյուղացին իր մթերքը սպառում է չնչին գումարով և այդ վաստակածով հազիվ հասցնում գյուղատնտեսական և կենցաղային այլ ծախսերը հոգալու համար:

Հարց. Իսկ ինչու՞ նախկին իշխանավորները երբևէ այս հարցը չէին դրել կառավարության նիստի քննարկմանը: Ի՛նչ է, իրենք չէի՞ն գիտակցում, որ բակերում մորթը հակասանիտարական է և առողջության համար վնասակար: Միգուցե որոշ նախկին իշխանավորներն ունեի՞ն իրենց սեփական ֆերմերները և ապահոված էին անարատ մսով, իսկ որոշ պաշտոնյաների սեղաններին էլ բարձրորակ միսը մատակարարվում էր խնամի, ծանոթ բարեկամական շառավիղով, որն էլ իրենց այդքան մտածելու տեղիք չէր տալիս՝ հարցը լրջորեն քննարկման դնելու համար: Իսկ թե ժողովուրդն էլ ինչպիսի՜ որակի միս կգներ, և այն արդյո՞ք անասնաբույժի կողմից ստուգված էր թե՝ ոչ, դա այդքան էլ էական չէր:

Այն, որ ներկայիս կառավարությունը որոշել է երկրի ողջ տարածքով լուծի սպանդանոցների հարցը, դա միանշանակ ողջունելի է: Բայց ցավալին այն է, որ կառավարությունը որոշում էր կայացրել թերի հաշվարկների հիման վրա: Մարզերի համայնքներում փաստացի չկար սպանդանոցների բաշխվածության հստակ քարտեզագրում և գյուղացին պետք է իր տնից հսկայական ճանապարհ անցներ, մինչև հասներ սպանդանոց:

Կարծում եմ՝ կառավարության սխալ հաշվարկն էր նաև այն, որ մեկ տարի առաջ փակեց գյուղնախարարությունը՝ հաշվի չառնելով այդչափ բողոքներն ու կարծիքները, որն էլ կզբաղվեր այս և նման տարբեր առաջ եկած խնդիրներով:

Ըստ իս՝ կառավարությունը պետք է մշակեր մի հստակ ռազմավարություն՝ հօգուտ գյուղացու, և համակարգային հաշվարկված գործելաոճ որդեգրեր և քննարկման ու հանձնարարման մեխանիզմով հանդես գար ՏԿԶ նախարարության հետ՝ համայնքային տարածքներում սպանդանոցների ճիշտ բաշխվածության առումով, իսկ Սննդի անվտանգության տեսչության հետ՝ մսի ստուգման, սանիտարական վերահսկողության, մարզերում որոշ գործող սպանդանոցների սանիտարական վիճակի ստուգման առումով, և ամենակարևորը՝ անասնաբույժների մասնագիտական գիտելիքների քննության հարցով:

Սակայն, հայկական ասացվածքի «Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի» իրավացիությունը հասկացնել տվեց կառավարությանը, որ թերի էր հաշվարկված ամեն ինչ: Հետևաբար, հունվարի 23-ի կառավարության նիստի ժամանակ էլ երկրի վարչապետը պաշտոնապես անդրադարձավ նորից այս հարցին և հայտարարեց, որ մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անել, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկա, այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռք բերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ և հետաձգեց մինչև հուլիսի 1-ը, բացառությամբ՝ Երևանի սուպերմակետների, ռեստորանային և սննդի ցանցերը, որոնք կլինեն միայն սպանդանոցներից ներմուծված միս, որն էլ կհավաստի փաստաթղթով, ինչն էլ անվտանգության երաշխիք կհանդիսանա:

Իսկ կառավարության նիստի ժամանակ վարչապետի այն հայտարարությանը, թե կովերին կարելի են պահել անասնագոմերում մինչև -30 աստիճանի՝ էլ ավելի կաթնատվության ակնկալիքով՝ դա էլ թողնենք անասնաբույժների կարծիքին և անասնապահների տարիներ ունեցած փորձին, թե որ ջերմաստիճանն է բարենպաստ կովերի համար՝ անցնելով խնդրահարույց և ավելի կարևոր ու լուրջ հարցերի քննարկմանը:

Արկադի ԱԼԵՔՅԱՆ

Լրագրող, գերմաներեն լեզվի դասախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031