Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ վիճակում է ռազմական բժշկությունն այսօր. «Ա1+»

Հունվար 24,2020 16:50

«Արցախյան մարտերի ընթացքում վիրավոր, տուժած ազատամարտիկները ստանում էին բժշկական օգնություն Արցախի և Հայաստանի քաղաքացիական բժշկական հաստատություններում, խնդիրը կարգավորելու, միանման բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև հետագայում հասկանալով, որ կարիք է լինելու հաշվառում անել, խնդիր բարձրացվեց, և 1992 թվականին ստեղծվեց Ռազմաբժշկական վարչությունը»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Վահան Գևորգյանն էլ նշեց՝ դաշտային ծանր պայմաններում վիրահատելուց մինչև այսօրվա տեխնիկապես գերհագեցած պայմաններ, սա այն ճանապարհն է, որով անցել է ռազմաբժշկական վարչությունը․ «Այսօր մենք ունենք մեծ հնարավորություններ, օրեցօր թարմացվում է մեր տեխնիկական միջոցները, վերանորոգվում են տարբեր բաժանմունքներ։ Տեխնիկական առումով անընդհատ թարմացում է կատարվում, ունենք հրատապ արձագանքման խմբեր, ինչպես նաև ուղղաթիռ կա մեր տրամադրության տակ»,-տեղեկացրեց նա։

Ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Նազարյանն էլ ընդգծեց, որ ռազմական բժշկությունը այսօր չի զիջում քաղաքացիական բժշկությանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031