Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար բառերից խուսափելու մասին Լեզվի կոմիտեի հորդորակը

Հունվար 24,2020 16:30

Ներկայացնում ենք մի շարք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը՝ հորդորելով վերջիններիս տալ նախապատվությունը թե՛ գրավոր, թե՛ բանավոր, թե՛ պաշտոնական և թե՛ առօրյա խոսքում։

12-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ

  • ագենտ – գործակալ
  • դիսիդենտ – այլախոհ
  • էգոիստ – եսասեր, եսամոլ
  • էքսցենտրիկ – 1. արտասովոր, արտառոց, տարօրինակ, 2. (տեխ.) արտակենտրոնակ
  • իզոլյացիա – մեկուսացում
  • լանչ – ճաշ, ճաշի ընդմիջում
  • լեվըլ – մակարդակ, աստիճան
  • խիրուրգ – վիրաբույժ
  • կոմպլիմենտ – հաճոյախոսություն
  • կոնվերտացիա – փոխարկում
  • կոնցենտրացիա – 1. համակենտրոնացում, կենտրոնացում, 2․խտացում
  • կուրյոզ – ծիծաղաշարժ, զավեշտալի, զվարճալի
  • նյուզֆիդ – լրահոս
  • շարմ – հմայք
  • ունիվերսալ – համընդհանուր, համապարփակ, բազմաբնույթ, բազմակողմանի
  • չինովնիկ – աստիճանավոր, պաշտոնավոր
  • պունկտուալ – ճշտապահ, ճշտակատար
  • ռեպրեսիա – ճնշում, բռնաճնշում, հալածանք
  • ռեպրոդուկտիվ – վերարտադրողական
  • ռեցենզիա – գրախոսություն
  • սինխրոն – համաժամանակյա, միաժամանակյա
  • սոլիդար – համերաշխ
  • սուռոգատ / սուրոգատ – փոխնակ (մայր), 2. փոխարինիչ
  • սվաստիկա – կեռխաչ / կեռախաչ
  • վերսիա – տարբերակ, 2. վարկած, 3. մեկնակերպ
  • տրիո – 1․եռյակ, 2․եռանվագ, եռերգ
  • քեշ – կանխիկ, առձեռն
  • քոֆի բրեյք – սրճադադար (սուրճի ընդմիջում)
  • ֆիգուր – 1. պատկեր, պատկերաքանդակ, 2. դեմք, կերպար, 3. շախմատի քար
  • ֆոլոուեր – հետևորդ

    ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մաշտոց says:

    Էլ դարդ ու ցավ չունեք, հայերենը վաղուց ամերիկերենի ՈՒԲՈՌՆԻՆ է դարձել, ի դեպ, չմոռանաք ՈՒԲՈՌՆԻԻ նաիրյանահունչ համարժեքը դնել, իսկ դուք բառեր եք թարգմանում, որոնք վաղուց այլևս չեն գործածվում, ասենք` ԴԻՍԻԴԵՆՏ, երանի ձեզ… Իսկ ԹՐԵՆԴԸ, ԲՐԵՆԴԸ և այլ զահրուզիբիլն ինչպես կլինեն Փավստոսի բազմիցս բռնաբարված լեզվով…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031