Լրահոս
Օրվա լրահոսը

 15.5 %-ով աճել է անշարժ գույքի գործարքների թիվը 2019 թվականի չորրորդ եռամսյակում

Հունվար 24,2020 16:05

2019 թվականի չորրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 54.468 իրավունքի պետական գրանցման գործարք, որը 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել է 15.5 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ` 17.3 %-ով :

Երևան քաղաքում 2019 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 5.2 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 13.7 %-ով :

Մարզերի քաղաքներում 2019 թվականի չորրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 1.7 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 4.8%-ով:

Կադաստրի կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031