Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախորդ տարի լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը կտրուկ նվազել են, ճնշումներն՝ ավելացել». «Ա1+»

Հունվար 24,2020 15:44

«2019 թվականն աննախադեպ էր լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերի քանակով»,-այս մասին այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2019 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելիս հայտնեց Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Ըստ զեկույցի՝ տարվա ընթացքում վարույթ է ընդունվել 96 նոր դատական հայց` նախորդ տարվա 22-ի դիմաց։  Դրանց գերակշիռ մասը վերաբերել են վիրավորանքի և զրպարտության հոդվածին, Մելիքյանը սա  կապում է համացանցում կեղծ տեղեկատվության տարածման, մանիպուլյացիաների ակտիվացմամբ։

Մելիքյանն ընդգծում է, որ ի տարբերություն 2018 թվականի՝ 2019-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը կտրուկ նվազել են՝ գրանցվել է 4 դեպք` նախորդ տարվա 21-ի դիմաց։  Կրկնակի աճել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների քանակը. այն հասել է 134-ի՝ նախորդ տարվա 67-ի դիմաց։ Որոշ չափով աճել է նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը:

Մելիքյանն ընդգծում է, որ 2019 թվականի կարևոր իրադարձություններից էր նաև  ԶԼՄ-ների ոլորտում սեփականության վերաբաշխումը։

«Տրոհվեց «ՊանԱրմենիան» մեդիա հոլդինգը, և նոր սեփականատերեր ի հայտ եկան, այդ գործընթացը չէր արվում իշխանությունների միջամտությամբ, հիմա էլ նոր սեփականատերերը այսպես կամ այնպես ասոցացվում են նախորդ իշխանությունների կամ դրանց ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, կրկնակի վաճառվեց նաև նախկին Հ3 հեռուստաընկերությունը, որը սեփականատիրոջ առաջին փոփոխումից հետո եթեր դուրս եկավ «MoTV» անվամբ, իսկ հետո, երբ բաժնետոմսերի ամբողջ փաթեթն անցավ «Արմենիա» հեռուստաընկերության նախկին սեփականատերերին՝ Սարգսյան եղբայրներին, վերանվանվեց «Նոր Հայաստան»-նշեց Մելիքյանը՝ հավելով որ այս վերաբաշխումն էլ ավելի հրատապ է դարձնում ԶԼՄ-ների սեփականության և ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության խնդիրը, ըստ Մելիքյանի՝ այս խնդրի լուծումը կհանգեցնի նրան, որ լրատվամիջոցներն էլ ավելի արդար խաղի կանոններով կգործեն իրենց լսարանի հետ.

Մելիքյանը  համարում է, որ իշխանափոխությունից հետո լրատվամիջոցների ազատությունը շատ ավելի բարվոք վիճակում է, սակայն, ըստ Մելիքյանի, կա մեկ այլ խնդիր․ «Հիմա էլ լրատվամիջոցները ազատ չեն այն քաղաքական ուժերի միջամտություններից և ազդեցությունից, որոնք որ ֆինանսավորում են այդ լրատվամիջոցները, այս առումով դժվար է խոսել ազատ մամուլի մասին»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031