«Հանրակրթության մասին ՀՀ օրենքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծով՝ մի շարք բարեփոխումներ են իրականացվելու հանրակրթության ոլորտում, դպրոցների կառավարումն ավելի արդյունավետ է դառնալու: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝ այն դպրոցներում, որտեղ չկան այս կամ այն առարկայի ուսուցիչներ, հեռահաղորդակցության միջոցներով կիրականացվի հեռավար կրթություն:
Նախարարը նշեց, որ որոշ դպրոցներում ֆիզիկայի ուսուցիչներ չլինելու պատճառով այդ առարկայից գնահատականներ չկան. «Այս պահին 1000-ից ավելի թափուր աշխատատեղեր կան համայնքների դպրոցներում: Այն դեպքերում, երբ մրցույթ է հայտարարվում, բայց դիմողներ չկան, սա հրամայական է, որից չենք կարող խուսափել»:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ հեռավար ուսուցման կազմակերպումը խիստ անհրաժեշտ է. «Պիլոտային ծրագրեր իրականացվել են, խնդիրները՝ վերհանվել են: Օրենքը թույլ կտա համակարգային իրականացնել հեռավար կրթությունը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ