Իրավաբանների հայկական ասոցիացիան առաջադրել է ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի թեկնածությունը` ընդգրկվելու Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում:
Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի (Ցանցին անդամակցում են ՔՀԿ-ների 14 կոալիցիաներ, որոնք միավորում են 251 ՔՀԿ-ների) խորհուրդը որոշել է պաշտպանել Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից Կարեն Զադոյանի, որպես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածուի առաջադրումը և լիազորել նրան հանդես գալ նաև, որպես Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի թեկնածու: Հայաստանի ՔՀԿ–ների կառուցողական երկխոսության ցանցի որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (Կոալիցիային անդամակցում են 71 ՔՀԿ-ներ) կառավարման խորհուրդը որոշել է պաշտպանել Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից Կարեն Զադոյանի, որպես Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամի թեկնածուի առաջադրումը և լիազորել նրան հանդես գալ նաև, որպես Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի թեկնածու: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ:
Իրավաբանների հայկական ասոցիացիա