Խուզարկությունն, ավարտվել է եւ Հրայր Թովմասյանի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը։
Նրա խոսքով, «Ինչ որ փնտրում էին Հրայր Թովմասյանի բնակարանում՝ չի հայտնաբերվել, քանի որ Հրայր Թովմասյանի բնակարանում չէր կարող այն լինել»:
Հարցին՝ ինչ էին փնտրում քննիչները, պարոն Մակինյանը նշեց, որ ՀՔԾ քննիչները փաստաթղթեր են փնտրել, որոնք, սակայն, չեն գտել։
Քննիչները հեռացել են Թովմասյանի բնակարանից։
Կարդացեք նաև
Ամրամ Մակինյանը նաեւ հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայության քննիչներն այդպես էլ Հրայր Թովմասյանին չեն տրամադրել դատարանի որոշումը՝ խուզարկություն իրականացնելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Հատուկ քննչական ծառայության քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում էին՝ խուզարկություն անելու նպատակով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ