Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. ՀՔԾ-ի գործողությունները Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների շարունակությունն են

Հունվար 24,2020 14:37

«Ես ներգրաված չեմ այս գործում, այստեղ եմ զուտ հասկանալու համար իրավիճակը: Սա համարում եմ անընդունելի, ապօրինի եւ կարծում եմ նաեւ, որ ժամանակին այս կոնկրետ գործողությանը կտրվի նաեւ քրեաիրավական գնահատական»,-այսօր ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, որը նույնպես գտնվում էր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տան մոտ:

Որպես իրավաբան ասաց. «Այն բոլոր դեպքերում, երբ կա հարուցված քրեական գործ՝ բոլոր քննչական գործողությունները, բոլոր սահմանափակումները՝ տվյալ դեպքում բնակարանի անձեռնմխելիության եւ այլն, պետք է նույնպես իրավաչափ լինեն: Ինչպե՞ս եք պատկերացնում քրեական գործ հարուցելու փաստը, դա թույտվություն է կատարելու ցանկացած միջամտությո՞ւն, ցանկացած ապօրինությո՞ւն»:

Ռուբեն Մելիքյանի համոզմամբ, դատարանն ապօրինի որոշում է կայացրել. «Եթե խոսքը վերաբերվեր այնպիսի ենթադրյալ հանցագործությանը, որտեղ որ ողջամտորեն կարելի էր ենթադրել, որ բնակարանում կարող էր ինչ-որ բան տեղի ունենար, բայց այստեղ մենք գործ ունենք այնպիսի ենթադրյալ հանցագործության հետ, որի պարագայում հանցանիշներ հայտնաբերելն անտրամաբանական է: Երկրորդ՝ այս ամբողջ պատմության սկզբից մոտ 25 օր է անցել, քննչական տակտիկայի տեսակետից կարող են հարց բարձրացնել՝ սա տրամաբանակա՞ն է մտածել, որ բնակարանում կարող է ինչ-որ մի բան հայտնաբերվել: Եվ երրորդ, որը շատ կարեւոր է. մենք գործ ունենք Սահմանադրական դատարանի նախագահի հետ եւ մենք գործ ունենք իրավիճակի հետ, որ դատարանը թույլտվություն է տվել այդ գործողությունը կատարելու, որը հնարավոր է, որ մեկ այլ դատարան մերժել է: Օրեր առաջ մենք տեսանք, որ եւս մեկ անգամ վարույթ իրականացնող մարմինները փորձել են ստանալ դատարանի թույլտվությունը»:

Մելիքյանն ասաց, որ ինքը գործի մանրամասներին ծանոթ չէ եւ հրապարակային հայտարարություններին է շատ ուշադիր հետեւում:

Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ, սա քաղաքական հետապնդման շարունակություն է. «Եթե իսկապես եղել է մեկ այլ փորձ խուզարկություն ստանալու վերաբերյալ եւ այն մերժվել է, եւ երկրորդ փորձն է, շատ ավելի լրջացնում է իրավիճակը: Այսինքն` ստացվում է, որ որեւէ մեկս պաշտպանված չենք եւ, եթե ինչ-որ մի դատավոր, իսկապես փորձի մարդու իրավունքների տեսանկյունից կայացնել որոշումներ, օրինակ՝ թույլտվություն չտալ իրականացնելու բնակարանի խուզարկություն, ապա ցանկացած հաջորդ օրը կարող է դա մեկ այլ դատավորի մակագրվել եւ նա այդ թույլտվությունը տա»:

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի եւ նրա պաշտպանական թիմի այն հայտարարությանը, որ ՀՔԾ-ի քննիչները չեն տրամադրում խուզարկության վերաբերյալ դատարանի որոշումը, պարոն Մելիքյանն ասաց՝ Մարդու իրավունքների տեսանկյունից բացարձակ անընդունելի է գալ խուզարկության եւ որոշումը չտրամադրել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Հատուկ քննչական ծառայության քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում էին՝ խուզարկություն անելու նպատակով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031