«Ցանկալի չէ եւ հաճելի չէ, որ խորհրդարանում նման բաներ առաջանան, երեւույթներ լինեն»,-այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ԱԺ-ում ԲՀԿ պատգամավորների պահվածքի եւ միջադեպի մասին՝ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ «Սա սադրանք էր, երկու կողմից էլ՝ ե՛ւ «Իմ քայլի», ե՛ւ ԲՀԿ-ի, պոռթկումներ եղան, պետք է չլիներ: Ասենք թե, էսօր ռոբոտներ չեն, մարդիկ են, որը լիարժեք ասենք թե, էդ սադրանքից հետո առաջացավ պոռթկումներ երկու կողմից էլ, էն կողմից էլ, էն կողմից էլ: Դա հաճելի չի, նման միջադեպեր պետք է չլինեն: Մենք պետք է նախօրոք զգացինք այդ՝ պետք է այնպես անենք, որ չլինի: Դա ոչ մեկին էլ հաճելի չէր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ