Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հակոբյան. «Դուք չեք գտ­նի մի իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վո­րի, ո­րը սկիզբ դրած լի­նի նման մի­ջա­դե­պե­րի». «Իրատես»

Հունվար 24,2020 12:54

Այս շա­բաթ խոր­հր­դա­րա­նը, ինչ­պես այդ կա­ռույ­ցի ղե­կա­վարն ա­սաց, «բե­սեդ­կա» էր հի­շեց­նում, որ­տեղ, բա­ցի մի­մյանց վի­րա­վո­րե­լուց ու ան­պար­կեշտ բա­ռեր շռայ­լե­լուց, այլ բան դժ­վար էր լսել։ Սա­կայն ա­մեն մեկն ի­րե­նից դուրս էր փոր­ձում տես­նել խն­դի­րը, բա­րեկր­թու­թյան կոչ էին ա­նում բո­լո­րը, բայց ոչ մե­կը այդ խոր­հր­դին չէր հետևում։ Ու առն­վազն տա­րօ­րի­նակ է, որ ԱԺ մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հայ­տա­րա­րում են, թե ի­րենք հան­դուր­ժող են քն­նա­դա­տու­թյան հան­դեպ։ Այս կար­ծի­քին է նաև «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ ՎԱ­ՂԱՐ­ՇԱԿ ՀԱ­ԿՈ­ԲՅԱ­ՆԸ։

-Այս եր­կու տա­րին ցույց տվեց, որ իշ­խա­նու­թյունն ա­մենևին էլ «թավ­շյա» չէ, ան­հան­դուր­ժող է քն­նա­դա­տու­թյան հան­դեպ։ Ա­պա­ցույցն այս շա­բաթ խոր­հր­դա­րա­նում բա­նա­վե­ճե­րի ո­րակն է։ Ո՞ւր կո­րավ ձեր «թա­վի­շը»։

-Ես Ձեզ խոր­հուրդ կտամ նա­յել վի­ճա­կագ­րու­թյու­նը. ԱԺ-ում ար­դեն ո­րե­րորդ ան­գամ մի­ջա­դեպ է տե­ղի ու­նե­նում, և երբ վեր­լու­ծում ես ի­րա­վի­ճա­կը, հաս­կա­նում ես, որ այդ մի­ջա­դե­պը սկս­վել է կոնկ­րետ ան­ձան­ցից։ Դուք չեք գտ­նի մի իշ­խա­նա­կան պատ­գա­մա­վո­րի, ո­րը սկիզբ դրած լի­նի նման մի­ջա­դե­պե­րի։ Իշ­խա­նու­թյու­նը ցու­ցա­բե­րում է ծայ­րա­հեղ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, մեր պատ­գա­մա­վոր­ներն ի­րենց տո­նայ­նու­թյան մեջ, քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ չեն անց­նում կար­միր գի­ծը, ո­րով մարդ­կանց կվի­րա­վո­րեն։

-Պա­րոն Հա­կո­բյան, ան­գամ հա­կա­դարձ­ման կա­րիք էլ չկա, ըն­դա­մե­նը պի­տի մե­կիկ-մե­կիկ լսել ձեր խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի ե­լույթ­ներն ու հաս­կա­նալ, թե որ­քան ազ­նիվ եք Դուք Ձեր խոս­քում։

-Օ­րենք­նե­րի բո­վան­դա­կա­յին քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ կա­րող ենք ու­նե­նալ տա­րա­տե­սակ կար­ծիք­նե­րի բա­խում­ներ, թեժ քն­նար­կում­ներ, բայց անձ­նա­կան վի­րա­վո­րանք­նե­րի դեպ­քեր չեմ հի­շում։ Բո­վան­դա­կա­յին քն­նար­կու­մը պետք չէ խառ­նել անձ­նա­կան վի­րա­վո­րան­քի հետ։

-Հա­սա­րակ քն­նա­դա­տու­թյան հան­դեպ եք ան­գամ ան­հան­դուր­ժող, և դա ցցուն երևում է ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով։ Վար­չա­պետն իր գրե­թե յու­րա­քան­չյուր հրա­պա­րա­կա­յին ե­լույ­թում հան­րա­յին որևէ շեր­տի է վի­րա­վո­րում, այս կամ այն քն­նա­դա­տու­թյանն է սուր հա­կա­դար­ձում, էլ չենք խո­սում լրատ­վա­մի­ջոց­նե­րին հա­թա­թա տա­լու մա­սին։

-Ձեր տե­սա­կե­տին հա­մա­միտ չեմ։

-Այս խոր­հր­դա­րա­նի գոր­ծու­նեու­թյան մեկ տա­րին լրա­ցավ, ի՞նչ ո­րա­կա­կան փո­փո­խու­թյուն­ներ բե­րե­ցիք։

-Դրա ա­մե­նա­լավ գնա­հա­տա­կանն իշ­խող մե­ծա­մաս­նու­թյան հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը, գրա­գի­տու­թյունն է։ Դուք մեր խմ­բակ­ցու­թյու­նում չեք գտ­նի մե­կին, ո­րը գրա­գի­տու­թյան ո­րո­շա­կի մա­կար­դա­կի հա­սած չլի­նի մինչ պատ­գա­մա­վոր դառ­նա­լը։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­Ն

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031