Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը սկսել է գործընթաց, բայց չի շտապում արտահայտել այդ չափազանց կարևոր օրակարգի վերաբերյալ իր պատկերացումները. «ՉԻ»

Հունվար 24,2020 12:34

Կառավարությունը նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ: Մի բան, որ խոստացել էր հեղափոխության ժամանակ, սակայն անցած 20 ամիսների ընթացքում որևէ քայլ այդ ուղղությամբ չէր անում: Ավելին, բոլոր հիշեցումներին տալիս էին խուսափողական պատասխաններ: Հիմա մասնագիտական հանձնաժողով ձևավորելու փուլ է սկսվել, սակայն կարևոր հարցերը մնում են գաղտնիք:

Պարզ չէ, թե կառավարման ինչպիսի մոդել է նախընտրում իշխող ուժը: Իսկ իշխող ուժը չի կարողանում այդ պարզ հարցին տալ քիչ թե շատ բանական պատասխան, քանզի չգիտեն Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետը սկսել է գործընթաց, բայց չի շտապում արտահայտել այդ չափազանց կարևոր օրակարգի վերաբերյալ իր պատկերացումները:

Շատերի մոտ այս իրավիճակը առաջացնում է դեժավյուի զգացում: Սերժ Սարգսյանն էլ նախաձեռնեց փոփոխություններ, սակայն չարտահայտվեց, թե ինչ է ուզում ստանալ: Հետո էլ, երբ փոփոխությունների փաստաթուղթը պատրաստ էր, ասաց, թե ինքը չի ցանկանում խորհրդարանական կառավարման մոդել, բայց ենթարկվում է հանձնաժողովի որոշմանը: Այդ պատճառով իշխանական պատգամավորների պատասխանները ապագա սահմանադրության վերաբերյալ նման են Գալուստ Սահակյանի մտքերի կրկնօրինակմանը:

Ահա վարչապետից հետո, իշխող ուժի երկրորդ քաղաքական դերակատարի՝ ԱԺ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի պատասխանը, թե ինչ փոփոխություններ են ցանկանում իրականացնել. «Մենք հիմա նոր սկսել ենք աշխատել, ապրել խորհրդարանական հանրապետությունում, որտեղ դեռ չգիտենք՝ այս մոդելն արդյունավե՞տ է, թե՞ ոչ։ Անձամբ ես իսկապես չգիտեմ։ Մենք դեռ փորձում ենք բարձրացնել խորհրդարանի դերը, պատգամավորների դերը»: Այսինքն՝ քաղաքական հիերարխիայի երկրորդ դեմքը չգիտի՝ գործող համակարգն արդյունավետ է, թե՝ ոչ: Չգիտի՝ գործող համակարգը սպառել է իրեն, թե՝ ոչ: Բայց նախաձեռնել են փոփոխություններ:

Արիս ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031