Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ նախագահի բնակարանում խուզարկությունը դեռ չի սկսվել, քննչական խմբի ղեկավարը պաշտպանական թիմին չի տրամադրում դատարանի որոշումը. Ամրամ Մակինյան

Հունվար 24,2020 12:14

Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը քիչ առաջ դուրս գալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանից՝ լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն տեւական ժամանակ է Հատուկ քննչական ծառայության քննիչները եւ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում:

Մոտ երեք ժամ առաջ Հրայր Թովմասյանի պաշտպանները իրենց ֆեյսբուքյան էջերում գրառում էին արել, որ ՍԴ նախագահի բնակարանում ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում:

Լրագրողների հետ զրույցում Ամրամ Մակինյանն ասաց. «Քննչական գործողության բուն էությունն այն է, որ պետք է կատարվի խուզարկություն, կա դատարանի որոշում: Խուզարկությունը դեռեւս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների՝ ամբողջ ծավալով իրացմանը, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանին եւ պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ամբողջ ծավալով ծանոթանալ դատարանի որոշմանը: Մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել, սա Հայաստանի հանրապետության քրեական դատավարության պատմության մեջ աննախադեպ պրակտիկա է, որ թույլ չի տրվում անձին որոշումը կարդալ»: Ըստ պարոն Մակինյանի, պատճառաբանություն, որպես այդպիսին չեն բերում:

Ամրամ Մակինյանն ասաց, որ այն գործով է խուզարկությունն իրականացվում, որ գործով որ պարոն Թովմասյանը ներգրաված է որպես մեղադրյալ: Ասաց նաեւ, որ քննչական գործողություններն այս պահին դեռ չեն սկսվել. «Պաշտպանական մեր իրավունքը պետք է իրացվի, մենք թե՛ գրավոր թե՛ բանավոր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին՝ հնարավորություն տալ ծանոթանալ այդ որոշմանը, հնարավորություն տալ պատճեն ստանալ: Մենք իրավունք ունենք, օրենքով սահմանված կարգով, դատարանի որոշումը բողոքարկել, բայց ո՞նց կարող ենք բողոքարկել մի դատավարական փաստաթուղթ, որի պատճենը մենք չունենք: 4-5 թերթ փաստաթուղթը հիշողությա՞մբ ենք բողոքարկելու, այս ի՞նչ պրակտիկա է»:

Ըստ Ամրամ Մակինյանի, քննիչը դատարանի որոշումը պահում է ձեռքին՝ իրենք ընթերցեցին. «Չկա այդպիսի դատավարական ընթացակարգ, ինչ փաստաթղթի դատավարական կողմը կարող է ծանոթանալ, կարող է ստանալ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031