Լրահոս
Օրվա լրահոսը

Քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից հե­տո բո­լո­րո­վին նոր ո­րա­կի օ­րենս­դիր ձևա­վո­րե­լու մա­սին բարձ­րա­ձայ­նող­ներն ար­դեն ո­րե­րորդ ան­գամ ա­պա­ցու­ցում են` ԱԺ-ն ա­ռա­վե­լու­թյուն չու­նի նա­խորդ­նե­րի նկատ­մամբ. «Իրատես»

Հունվար 24,2020 12:22

Ազ­գա­յին ժո­ղո­վի դահ­լի­ճը վե­րագ­տել է նախ­կին­նե­րի «փառ­քը»: Քա­ղա­քա­կան վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից հե­տո բո­լո­րո­վին նոր ո­րա­կի օ­րենս­դիր ձևա­վո­րե­լու մա­սին բարձ­րա­ձայ­նող­ներն ար­դեն ո­րե­րորդ ան­գամ ա­պա­ցու­ցում են՝ 7-րդ գու­մար­ման ԱԺ-ն ո­րա­կա­կան ու բո­վան­դա­կա­յին որևէ ա­ռա­վե­լու­թյուն չու­նի նա­խորդ­նե­րի նկատ­մամբ: Քա­ղա­քա­կան բնույ­թի բա­նա­վե­ճե­րը, նույ­նիսկ բարձր տոնն ու հու­զա­կա­նու­թյու­նը, ա­յո, կա­րող է բնո­րոշ լի­նել քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վող­նե­րին, բայց անձ­նա­կան վի­րա­վո­րան­քը, քաշք­շոցն ու մա­նա­վանդ հայ­հո­յան­քը չպետք է տեղ ու­նե­նան երկ­րի թիվ մեկ քա­ղա­քա­կան հար­թա­կում:

Օ­րերս Ազ­գա­յին ժո­ղո­վում տե­ղի ու­նե­ցած վի­ճա­բա­նու­թյու­նը, ան­կախ պատ­գա­մա­վոր Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի և «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի միջև, ևս մեկ ան­գամ վե­րա­հաս­տա­տեց՝ քա­ղա­քա­կան ա­դեկ­վա­տու­թյան ու քա­ղա­քակր­թու­թյան ա­ռու­մով ի­րա­վի­ճակ չի փոխ­վել: Դրան հա­ջոր­դած մյուս եր­կու թևե­րի՝ «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» ու «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րի փո­խա­դարձ վի­րա­վո­րանք­ներն ու ի­րար «բան լսեց­նե­լը» կն­քե­ցին ա­սա­ծիս ճշ­մար­տա­ցիու­թյու­նը:

Քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­նե­րի փո­փո­խու­թյու­նից հե­տո հիմ­նա­կան խա­ղա­ցող­ներն ա­սես ի­րենք ի­րենց ու առ­հա­սա­րակ բո­լո­րին ա­պա­ցու­ցե­լու բան ու­նեն: Իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է հա­մո­զել, որ ին­քը թե՛ իշ­խա­նու­թյուն է, թե՛ ընդ­դի­մու­թյուն իր իսկ ներ­սում, ընդ­դի­մու­թյունն ա­մեն բան ա­նում է, որ ընդ­դի­մադ­րի ծի­րա­նին ու թա­գը միայն ին­քը կրի: Իսկ հա­սա­րա­կու­թյունն այդ­պես էլ չի հաս­կա­նում՝ ով ինչ խաղ է խա­ղում: Ազ­գա­յին ժո­ղո­վում տե­ղի ու­նե­ցած տհաճ, ան­թույ­լատ­րե­լի, զազ­րե­լի մի­ջա­դե­պը քն­նա­դա­տե­ցին ու դա­տա­փե­տե­ցին գրե­թե բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րը, բայց նրան­ցից և ոչ մեկն այդ­պես էլ հարց չբարձ­րաց­րեց՝ ի՞նչ ա­նել, որ հե­տա­գա­յում նման սցե­նար­ներ չլի­նեն, ու խոր­հր­դա­րա­նը զբաղ­վի իր բուն՝ օ­րենք գրե­լու գոր­ծա­ռույ­թով:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031