ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով՝ Երեւան քաղաքի վարչության պետ, գնդապետ Գարիկ Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ, գրում է «ՀԺ»-ն:
Նույն հրամանով Երեւանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը: Նա մինչ այս զբաղեցնում էր Տավուշի մարզայինի պետի պաշտոնը:
Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:
Լուսանկարում՝ ձախից Գարիկ Ղուկասյան, Արմեն Գասպարյան