Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայանը Հրայր Թովմասյանի տունը խուզարկելու մասին. սա ժողովրդին ցույց տալու համար է՝ որ ինչ-որ բան է իրականացվում, բայց ակնհայտ է, որ լուրջ հաջողություններ չունեն

Հունվար 24,2020 11:29

Մոտ երկու ժամ է՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) խուզարկություն է իրականացնում: Aravot.am-ի հետ զրույցում լուրը հաստատեցին ՀՔԾ-ից՝ նշելով, որ իրենց կառույցում քննվող գործի շրջանակներում է:

Խուզարկության մասին լուրն իրենց ֆեյսբուքյան էջում հրապարակել էին Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամները` հայտնելով, որ խուզարկության ավարտից հետո Հրայր Թովմասյանի թիմը հանդես կգա հայտարարությամբ:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում հայտնեց. «Մտնում են բնակարան որտեղ կան երեխաներ, որտեղ կա ընտանիք եւ սկսում են խուզարկություն իրականացնել, եւ խուզարկություն այնպիսի գործի շրջանակներում, որը բավականին վաղուց է եղել եւ որը հայտնի բոլորին: Այս դեպքում, զուտ քրեադատավարական առումով խուզարկության իմաստն էլ, իմ համոզմամբ, գոյություն չունի»:

Հարցին, ո՞ր գործի շրջանակներում է իրականացվում խուզարկությունը, Արսեն Բաբայանն ասաց՝ հավանաբար «նոտարների», քանի որ Հրայր Թովմասյանը, որպես մեղադրյալ, բացառապես այդ գործով է ներգրաված. «Եթե Սահմանադրական դատարանի նախագահի՝ անձեռնմխելի անձի նկատմամբ իրականացվում է հետապնդում, ապա, մենք այդտեղ խնդիր ունենք օրենքը պահպանելու, հետեւաբար նաեւ հարցեր ունենք, որոնք կապված են անձեռնմխելիության հետ»:

Արսեն Բաբայանի խոսքով, սա ժողովրդին ցույց տալու համար է՝ որ ինչ-որ բան է իրականացվում, բայց ակնհայտ է, որ լուրջ հաջողություններ չունեն. «Այն թեմաները, որոնք աննախադեպ են որակվում, տարբեր մասնագետների կողմից հերքվում են թե՛ տնտեսական բլոկում թե՛ իրավական բլոկում եւ այստեղ, հավանաբար, կեղծ օրակարգ ստեղծելու նպատակ կա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031