Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ եւ միաձայն ընդունեց «Իմ քայլի» պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Լիլիթ Մակունցի հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը սահմանում է՝ մագիստրատուրայի այն ուսանողները, որոնք սովորելուն զուգահեռ աշխատում են, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը նրանց ուսման վարձը փոխհատուցում է եկամտահարկի չափով:
«Կողմ» քվեարկեց 116 պատգամավոր:
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցում: Ընդունման դեպքում եռամսյա ժամկետում կառավարությունը պետք է հաստատի այն մասնագիտությունների ցանկը, որոնց վերաբերելու է այս իրավակարգավորումը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ