Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետը՝ մեր կորցրած կանաչ թոքերի ու օդի աղտոտման մասին

Հունվար 24,2020 13:30

Օդի աղտոտման ձևերի ու պատճառների մասին արդեն խոսել ենք։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարելի է մաքրել օդը։ Լուծումները տարբեր են։ Դրանցից առաջինը չաղտոտելն է։

ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Սահակյանը բացատրում է, թե ինչ պետք է անել արդեն աղտոտված օդը մաքրելու համար։

«Տնտեսական ցանկացած գործունեություն պետք է համապատասխանի բնապահպանական նորմերին, վերահսկվի, հետո հաշվի առնենք բնական գործոնները և հասկանանք՝ դրանք ինչպես կարելի է նվազեցնել, և վերջում՝ ճիշտ, խելացի շինարարական մեթոդները որդեգրելով՝ կարողանանք նվազեցնել օդի աղտոտումը»,- ներկայացնում է Լիլիթ Սահակյանը։

Մասնագետը հավելում է, որ կանաչապատումը պետք է ճիշտ կատարվի, այսինքն՝ ընտրել այնպիսի ծառատեսակներ, որոնք կաճեն և ֆիտոֆիլտր կհանդիսանան մթնոլորտի համար։ Դիրքն էլ է կարևոր կանաչապատման ժամանակ։ «Մեր չոր ու շոգ ամառների ու նվազ ռեսուրսների պայմաններում նույն, ճիշտ դիրքով ընտրված մեծ ծառը կարևոր գործոն է»,- ասում է Լիլիթը։

ԳԱԱ էկոկենտրոնի հետազոտությունները ցույց էին տվել, որ Երևանի մանկապարտեզներում՝ եւ հողերում, եւ փոշում առկա է ծանր մետաղների բարձր պարունակություններ։  «Մի ծրագրի շրջանակներում մենք կանաչապատել ենք մեկ երևանյան մանկապարտեզ՝ ստեղծելով կանաչ պատ՝ տնկել ենք ճիշտ բուսատեսակներ, որպեսզի այդ պատը իր վրա վերցնի արտաքինից եկող աղտոտումը ու այն չմտնի տարածք»,- պատմեց Սահակյանը ու հավելեց, որ եթե սա վարակիչ դառնա, բոլոր վերանորոգվող մանկապարտեզները կունենան իրենց կանաչ պատը։

Մյուս տարբերակը քաղաքի փոշոտ կառույցները՝ շենքեր, արձաններ և այլն, լվանալն է ձմեռվանից հետո ու ամռանը։ Ըստ որոշ հետազոտությունների, փոշում, հողում գտնվող նյութերը պարունակում են առողջական ռիսկեր՝ քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին։ «

Փոշու մեջ գտնվող միկրոմասնիկները կարող են ներթափանցել օրգանիզմ ու հասնել թոքեր, այդպիսով նաեւ մեծանում է ալերգիաների, ասթմայի և քաղցկեղի հավանականությունը»,- շեշտում է մասնագետը։ Ն

րա փաստմամբ, եվրոպական մյուս քաղաքները խնդիրը լուծում են՝ «կանաչ պարկեր» կառուցելով, որոնք փոխարինում են փողոցային կանաչապատմանը և մաքրում են քաղաքի օդը։ Կենտրոնի տնօրենի ժ/պ Լիլիթ Սարգսյանի կարծիքով՝ մենք կորցրել ենք մեր քաղաքի «կանաչ թոքերը»։

Միլենա ՄՈՎՍԵՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031