ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա 2020 թվականի հունվարի 23-ին` ժամը 16։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից զննության է ենթարկվել նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ա.-ին փոխանցելու նպատակով քաղաքացի Հ. Ա.-ի կողմից բերված դեղորայքը։ Կատարված զննությամբ «Մետրոնիդազոլ դենտա» և «Դիկլակ գել» մակնշմամբ քսուքների համար նախատեսված ճկվող սրվակներում քողարկված հայտնաբերվել են համապատասխանաբար 9 և 8 գրամ քաշերով, թմրամիջոց հիշեցնող, ափիոնանման զանգվածներ։
Ժամը 17։15-ի սահմաններում քրեակատարողական հիմնարկում զննության է ենթարկվել նաև Հ. Ա.-ի հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելած քաղաքացի Խ. Ո.-ն, որի գրպանում` ծխախոտի տուփի մեջ առանձնացված 2 փաթեթներում, հայտնաբերվել են կրկին թմրամիջոց հիշեցնող ափիոնանման զանգվածներ՝ յուրաքանչյուրը 2 գրամ քաշով։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։
Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարության
Կարդացեք նաև
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ