Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Կարո Փայլանը «Սանասարյան հանի» հարցը տեղափոխել է մեջլիս. Ermenihaber.am

Հունվար 23,2020 22:00

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցում է կատարել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքի գործի ընթացքի վերաբերյալ։

Իր հարցմանը գրավոր պատասխան ակնկալող Փայլանը նշել է, որ Սանասարյան հանի վարձակալության հանձնելը վիրավորում է հանրային խիղճը և անտեսում է դատական գործընթացները։

Կարո Փայլանը, մասնավորապես, չորս կետ է առանձնացրել հարցման մեջ.

  1. Քանի դեռ չի ավարտվել «Սանասարյան հանի» կարգավիճակի վերաբերյալ դատական գործընթացը, ի՞նչ կարծիք ունեք այն 35 տարով վարձակալության հանձնելու որոշման մասին։
  2. Կարիքավոր հայ աշակերտների ուսման համար կառուցված և հայ համայնքին պատկանող մի գույք լինելով հանդերձ պետության կողմից վարձակալության հանձնելը չի վիրավորելու հանրության խիղճը։
  3. Ո՞րն է պատճառը, որ կարևոր մշակութային կառույց հանդիսացող Սանասարյան հանը չի վերանորոգվում պետության կողմից։
  4. Արդյոք «Սանասարյան հանը» իր կառուցման նպատակի տրամաբանությունից ելնելով վերադարձվելու է հայկական համայնքին։

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031