2019 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 10 զինծառայողի մահվան դեպքեր՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը հարցումներ ուղարկելով։
Մահվան 10 դեպքերից պաշտպանական գերատեսչությունները հայտնել են միայն 4–ի մասին, մյուսների մասին իմացել ենք Դատախազություն ուղարկված հարցման պատասխաններից։
Մարտական
- Պայմանագրային Արման Արայիկի Բուլղադարյանը զոհվել է հակառակորդի կրակից, Տավուշի մարզում, հուլիսի 28-ին։ [Աղբյուրը՝ ՊԲ]
Ոչ մարտական
Կարդացեք նաև
- Պայմանագրային Արծվիկ Ղարիբյանը մահացել է հունիսի 2–ին, դժբախտ պատահարի հետևանքով։ Ըստ դատախազության մեզ ուղարկած գրության նրա մահը «կապված է ծառայության հետ»։ Չնայած սրան, զինծառայողի մահվան մասին չի հայտարարվել։
- Պայմանագրային Սասուն Բալայանը մահացել է հունիսի 17–ին, սրտի հիվանդությունից։ [Աղբյուրը՝ դատախազություն]
- Ժամկետային Համիկ Եղիայի Վարդանյանը մահացել է հուլիսի 20-ին, դիտակետում։ Հարուցվել է քրգործ «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով։ [Աղբյուրը՝ ՊՆ]
- Ժամկետային Վոլոդյա Համլետի Գալոյանը մահացել է հուլիսի 23-ին: Նախնական ինքնասպանություն է։ [Աղբյուրը՝ ՊԲ]։
- Ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանը հայտել է օգոստոսի 7–ին։ Նախնական ինքնասպանություն է։ [Աղբյուրը՝ դատախազություն]
- Սպա Մհեր Մկրտչյանը մահացել է օգոստոսի 10-ին, սեփական մեքենայով ավտովթարի ժամանակ։ [Աղբյուրը՝ դատախազություն]
- Սպա Գագիկ Բաղունցը մահացել է օգոստոսի 16-ին, սեփական մեքենայով ավտովթարի ժամանակ։ [Աղբյուրը՝ դատախազություն]
- Պայմանագրային Արմեն Ներկարարյանը կախված է հայտնաբերվել անասնագոմում, սեպտեմբերի 12–ին։ [Աղբյուրը՝ դատախազություն]
- Ժամկետային Արման Արմենի Լևոնյանը մահացել է սեպտեմբերի 28-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ։ Նախնական՝ նրան սպանել են։ [Աղբյուրը՝ ՊԲ]
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: