ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում այսօր կայացավ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի քաղաքացիական գործով հերթական նախնական նիստը:
ՀՀ 2-րդ նախագահը Արամ Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ըստ հայցվորի, հայտարարությունները վերաբերում են փաստացի տվյալներին, դրանք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են հայցվորի պատիվը եւ արժանապատվությունը:
Դատավոր Լիլիթ Սարգսյանը ապացուցման բեռը բաշխեց կողմերի մեջ եւ կողմերին ժամանակ տրամադրեց ապացույցներ ներկայացնելու համար:
Կարդացեք նաև
Հաջորդ նախնական նիստը նշանակվեց ապրիլի 28-ին, ժամը 14;00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ