Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում ժամը 14.40-ի սահմաններում հնչել են կրակոցներ:
Դեպքի ականատեսներից մեկը՝ բիզնես կենտրոնի երկրորդ հարկում գտնվող Ofra Cosmetics ընկերության աշխատակիցը, լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ պատմեց կատարվածից. «Տեսախցիկներով մենք ամեն ինչ տեսնում էինք, տեսել ենք, որ կրակող այդ անձը բարձրացել է մեր հարկ, մենք փակված էինք: Սկզբից եկավ, զենքը պահեց մեր հղի աղջիկներից մեկի վրա, բարձրացավ երկրորդ հարկ, մենք տեսանք նրան, եկավ մեր դուռն էլ բացեց, մեր աշխատողներից մեկի սենյակ մտավ, մեր տղաներից մեկին էլ պատանդ էր վերցրել: Ասաց, որ Վիկտոր Սողոմոնյանին է պահանջում, ուզում էր Ռոբերտ Քոչարյանի կաբինետ բարձրանալ»:
Ականատեսն ասաց, որ ինչ-որ բան նկատել են նաև օրեր առաջ:
Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ